1/26/2011

Երբ կսկիծն է դառնում անտանելի, ասում են, թե մոտենում է նրա վերջը: Պ.Սևակ


Հոգումս խուլ ցավ կա…Ցավն այդ հոգու խորքից է, ժամանակի խորքից…Այդ ցավը իմն է, թերևս, ես էլ այդ ցավին եմ պատկանում իմ ողջ էությամբ:
Այն նման է…ատամնացավի. Երբ ողջ մարմնիդ  կենտրոնն է դառնում մի աննշան մասնիկ ու զբաղեցնում մտքերդ:
Ես սովորել եմ դրան, հարմարվել, ընտելացել…
    Այսօր էլ ցավում է հոգիս ` ուժեղ քան երբևէ, բայց ես ժպտում եմ, ինչպես ատամնաբուժարանում, երբ բժշկի ձեռքի տակ ատամն են զգումէ վեջին անգամ:
   Այսօր ցավն այդ հաճելի է ինձ, քանզի նույն այդ հոգով զգում եմ, որ վերջը մոտ է. ցավի՞ թե՞….
 
                                 Կարծում եմ ցավի:

1 comment:

  1. Իհարկե ցավն է վերջանում հրաշքս, ՈՒ շատ շուտով դու ընդմիշտ կմոռանաս ցավի մասին:

    ReplyDelete

Լրահոս