...Բայց ոչ միայն ես:
Քաղաքն է կարոտել ինձ ու քեզ:
Շիկացած ասֆալտը փնտրում է մեր խենթ ոտնաձայները...
Այն այգու կանաչը փնտրում է մեր ոտնահետքերը: Ծառերը, որոնց շվաքում մի օր նստել ենք, սպասում են թե երբ են ականատես լինելու մեր հանդիպմանը:
Թռչունները, որոնք մի օր մեր շշուկներին էին խառնել իրենց դայլայլը, սպասում են այն ամենակարևոր բառերը լսելուն ու ծլվլալու այդ մասին: Հիշո՞ւմ ես վարդերը... ո՜նց են կարոտել մատներիդ ջերմությունից մազերիս սանձարձակությանը անցնելու խաղին: Իսկ աստղե՞րը.. մինչ օրս որոնում են այն անմեղ զույգին, որ անմեղ տենչանքով ձեռքերը հպեց երկնի անհունին..
Բնությունը կարոտում է մեզ... Ո՞ւր ես...
