Նեղանաս թե չէ, պիտի խոստովանեմ , որ դու ինձ համար նույնն ես ինչ քո համար ծխախոտը: Կախվածություն է թե սովորություն` վտանգավոր է. քո թոքերն են ցավում, իմ` սիրտը: Ծիծաղում ես : Բայց ես լուրջ եմ ասում:
Ես երբ առաջին անգամ վախվխելով մտածեցի քո մասին, դա այնքան նման էր քո առաջին գլանակ բռնելուն: Երկուսս էլ գլխապտտույտ ենք ունեցել: Երկուսս էլ թաքուն անհարմարություններ ենք ենք զգացել:
Երբ քո մասին առաջին անգամ գրեցի իմ օրագրում , դա գրեթե նույնն էր, երբ դու առաջին անգամ ծխեցիր սրճարանում: Երկուսիս ձեռքն էլ դողացել է, երկուսս էլ շատ ենք հուզվել:
Երբ քեզանով ներշնչված գրում էի այնքան նման էր քո աղջիկների մոտ համարձակ ծխելուն. երկուսս էլ ոգևորված էինք, երկուսս էլ բավարված էինք:
Հետո երբ սկսեցի քեզքնով հիվանդանալը, դա լիովին նույն իրավիճակն էր, երբ քո թոքերի ծակոտենենները փակվեցին ու մի տեսակ շնչահեղձ էիր լինում: Երկուսս էլ խեղդվում էինք: Երկուսս էլ զղջում էին չափն անցնելու համար:
Հիմա էլ մենք լրիվ նույն իրադրությունում ենք:
Ամեն օր դու վերցնում ես ծխախոտի տուփը, իսկ ես հեռախոսը ու երկուսս էլ ասում ենք ." Էս ու վերջ":
"Կամքի ուժ է պետք "-, հուշեց 10 օր առաջ ծխելը թողած մի քահանա:
"Ժամանակը մոռացնել կտա"-, հուշեց մի սիրահարված պառաված օրիորդ:
Բայց ամեն դեպքում արի թարգենք էլի, չէ որ այն վնասակար է ոչ միայն մեր առողջությանը: Քո արտանետած թունավոր ծուխը, իմ ամենօրյա տխուր աչքերը մեզ շրջապատող ու մեզ սիրող մարդկանց են վնասում:
Անհնար է թվում, բայց արի փորձենք թարգենք էլի....
28.08.2010
Isk duq pordzeq ayd ameni mej tesnel lav@, vorpeszi dzre shrjapatn el chnexvi cxic u acunqneric:
ReplyDeleteEs orinak aydpes kvarvei
Շաաաաաաաաաաատ լաաաաաաաաաավն էէէէր է, ես ըսենց համեմատություն երբեք չէի լսել, բռավո
ReplyDeleteԻսկականից որ լավն էր ու հուզիչ!!!!!!
ReplyDeleteՄերսիներ Ժողովուրդ ջան. (օդնոյում կաք? ուրեմ իմացեք են ամաչկոտ սմայլիկից եմ դնում )
ReplyDeletees inch lavn er, ahagin ban hisheci :), erkusn el mektex - ham sigarets ham el .... esim
ReplyDeleteChisht es, ev i dep, husov em txur hishoxutyunner chen ...
ReplyDeleteVoch, ser@ mianshanak chi kareli spanel: Sireq mimyanc, tox siro kaxvacutyun@, vor@ amenalav bann e ashxarhum, erbeq chlqi dzez, duq el dzer hertin mi Targeq !!!!!!
ReplyDeleteSer@ chen targum: Ayl aveli en xoracnum, hamamit em naxord hexinaki het:
ReplyDeleteԼաաաաաաաաավն էր: Ապրես, համեմատությունը լավն էր, ոճն էլ ոչինչ:!!!!!
ReplyDeleteTargel??? HImarutyun,
ReplyDeleteDuq petq e irar hamar varvox mom lineq, petq e lusavoreq inqnerd dzez, ayn jamanak, duq el indz nman kaseq, es erjanik em qez het ser im
Fine!!! best in your blog
ReplyDeleteՀրաշալի է... Անկրկնելի...
ReplyDelete