ԱՆՁՐԵՎԻՑ ԱՌԱՋ
Եվ ինձ թվում է թե հիասթափությունը լցված է օդի մեջ: Արև չկա: Լույս չկա: Օդը դառն է: Ես շնչում եմ երազներով, որոնք փուչ են: Խեղդվում եմ:
ԱՆՁՐԵՎԻ ԺԱՄԱՆԱԿ
Աստված անձրևը ուղարկում է միայն այն ժամանակ, երբ արցունքներս գոլորշիանալով վեր են բարձրանում ու ամպեր դառնում: Ես որոնում եմ արցունքներս ու չեմ գտնում: Երկինքն է այնժամ արտասվում ինձ համար ու իմ փոխարեն: Երբեմն գոչումներս են գոլորշանում: Այդ ժամանակ կարկուտն է որպես մխիթարիչ իջնում գլխիս: Կարկուտը թերություն ունի: Ասում են գարնանը ծաղկած մրգատու ծառերի բերքին է վնասում: Բոլո՛րը: Չե՛մ հավատում: Իմ ու ինձ նման անձրևի խշշոցից ու ամպի որոտումից հագեցող մարդկանց հասանելիքն է ոչնչացողը: Մ՛ի խնայեք աղաչում եմ ձեզ, մ՛ի խնդրեք երկնային Տիրոջը, որ լռի անձրևը: Ես դեռ այնքա՜ն գոլորշիացած արցունքներ ունեմ:
ԱՆՁՐԵՎԻՑ ՀԵՏՈ
Երկինքը դարձել է դեմք. բերան ունի ու լայն ժպտում է, աչքեր ունի ու կկոցված է, ականջներ ունի ու գոցված են: Ես նայում եմ երկնքի դեմքին: Նա լայն բացելով աչքերը հարցնում է. “Հիմա ի՞նչ ես ակնկալում ինձանից” : Երկնքի ականջները երանությունից գոցված են և ես էլ ժպտում եմ…Իմ ականջներն էլ ակամայից չեն լսում թախիծի, հիասթափության ու կասկածի ձայները: Ես աչքերս երկնքից չեմ իջեցնում, իսկ նա կրկնում է. “Հիմա ի՞նչ ես ուզում” : Ես սրտիս բոլոր ձեռքերը վեր պարզած և սրտիս բոլոր ատամները ցույց տալով , սրտիս ձայնի ողջ ուժգնությամբ բղավում եմ . “ԱՊՐԵ՜Լ ԵՄ ՈՒԶՈՒՄ”: Երկինքը դեմքից փոխարկվեց սրտի ու սեր թափեց վրաս: Սիրո քուլաները տարածվեցին երկնքով մեկ… Աստված իմ, որքա՜ն դժվար նորից ներքև նայելը…
Hetaqrqir nyut e, apres!!!!
ReplyDelete!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!Es el aprel uzeci, ev voch miajn, tramadrutjuns el bardzracav:) shat ha4eli er shnorhakalutjun!
ReplyDeleteուրախ եմ, որ հավանեցիր, նորեն համեցիր :)
ReplyDeleteHavaneciiiiiiiiiiiiiiiiiiii !!!!!!!!!!!!!!!!!
ReplyDeleteԱՊՐԵ՜Լ ԵՄ ՈՒԶՈՒՄ... որքան լավ կլինի, եթե ավելի հաճախ արտասանենք սա և այդ ժամ մեջբերում եմ---Երկինքը դեմքից փոխարկվեց սրտի ու սեր թափեց վրաս:
ReplyDelete