Թե՞ ձրի քաշկրտուք:
Բավական ժամանակ է, որ Առողջապահության Նախարարության որոշմամբ բժշկական ստուգումները դարձել են անվճար: Մի քանի օր առաջ, իհարկե ոչ այդ առթով գնացել էի պոլիկնինիկա: Շեմքից ինձ դիմավորեց ծանր օդը, քանի որ համայնքի բնակաչության երևի 85%-ը տեղավորվել էր այդ 33 քմ-ում: Սկզբում կարծեցի թե չարտոնված հավաք է, սակայն այցելուների դեմքերին ուշադիր նայելով հասկացա, որ ճիշտ եմ եկել: Գտա գրանցման սենյակը .
- Անկետա ունե՞ք – բարևիս չպատասխանելով բուն գործին անցավ բուժքույրը:
Լավ, երևի աղմուկ էր, չլսեց: Ես ավելի լայն ժպիտով փորձեցի նորից սկսել.
- Բարև ձեզ: Ինձ մանկական պոլիկնիլիկայից ուղեգիր են տվել, քանզի 18 տարիս…
- Աղջիկ ջան, կյանքդ լսելու ժամանակ չունեմ, տես ինչ հերթ ա: Ես անկետայով եմ ընդունում:
