Դու ամեն օր ինձ բարևում ես ու սիալիր ժպիտով հարցնում.
- Ինչպե՞ս ես:
Բայց ես նայում եմ քեզ ու հասկանում, որ դու ինձ բնավ չես ճանաչում ու չգիտես անգամ թե ես ինչպիսինն եմ:
Ոչինչ չգիտես իմ մասին... չգիտես անգամ, որ ես նման չեմ իմ անձնագրի նկարին, որ ես լաց եմ լինում անգամ երբ եղունգս է կոտրվում, որ ես առավոտյան նկարում եմ գոլորշապատ ապակիների վրա և կատուներին տանել չեմ կարողանում: Դու չես էլ պատկերացնում թե ես ինչ երգ եմ լսում երբ մենակ եմ լինում, ինչ եմ կարդում երբ կոտրված եմ լինում և թե ինչից եմ վախենում երբ կարոտում եմ...
Իսկապես կարևոր չէ՞:
Ուրեմն ի՞նչ կարևոր է թե ինչպես եմ:
Չեմ կարծում թե դու ուրիշ պատասխան ես սպասում.
- Լավ եմ, շնորհակալություն:
No comments:
Post a Comment