Մինչև ատամներս զինվում եմ անկեղծությամբ և ինքս իմ առաջ կանգնելով համարձակ խոստովանում եմ
-Վախենում եմ:
-Եվ ինչի՞ց:
- Ոչ թե խաբվելուց, ոչ թե հիասթափվելուց, ոչ արցունքներից... ես... ես վախենում եմ... երջանիկ լինելուց: Ինչպես փոքրիկ աղջիկը առնետ տեսնելով ցատկում է աթոռի վրա, ինչպես միայնակ օրիորդը խուսափում է կեսգիշերին միայնակ դուրս գալ փողոց, այդպես էլ ես վախենում եմ, երբ օդը, բառի բուն իմաստով լցվում է թոքերումնս, սիրտս սկսում է անհոգ բաբախել, արյունս ազատ է շրջում երակներումս, աչքերս շողում են, երբ հոգիս ապրում է... Վայրկյան իսկ չանցած հետևում է կայծակը վախի, փոթորիկը երկմտանքի. "Այն ի՞նչ էր... ի՞նչ աղետ էր... ի՞նչ չարագուշակ անդորր էր..."
Սարսափո՜ւմ եմ իմ վախից:
