Ինչպես նորածնի շուրթերն են որոնում մոր ստինքները, այնպես էլ մտքերս են ճիչով ձգվում դեպի թղթի ճերմակությունը: Ու մտքերս հասուն են այնքան, որ անկարող լինեմ լռեցնել նրանց, համոզեմ, խաբեմ...ես արդեն հոգնած, բայց սիրող մոր պես, ինքս ինձ սեղմելով, ինքս ինձ խեղդելով, հագուրդ եմ տալիս մտքերիս տենչին:
Մի հարցրու ինչու: Չէ որ լավ գիտես, որ ես չեմ սիրում հարցերդ բոլոր, որոնց պատասխանը ինձնից ճիշտ գիտես: Չէ որ լավ գիտեմ, որ այս անգամ էլ դու չես սխալվել:
