Դու տխրում ես տարվա երկար սպասված օրվա մոտենալուն պես:
Այդ
օրը խենթանալ է պետք քանդելով շղթաները , սրտիդ տալով բաղձալի ազատություն, պետք
ճախրել ու ոչ թե վախենալ վայրեջքից, այլ 2
ափերը լի երազներով վերադառնալ…
Դու հուզվում ես երբ վառվում են մոմեր ու դու
մտքերիդ հորձանքից փորձում ես երազանք գտնել ու դուրս մղել մարելով անցյալ
տարիների անհաջողությունները , վշտերը, կորուստը , ցավը….22 մոմ պիտի մարես, իսկ
դեռ որքան չապրած տաք օրեր կան. այդ մասին մտածիր սեր իմ, քո անմար երազանքների
մասին խոհիր:
Արի պարզապես խմենք քո կենացը, լսենք մեր
սիրած երգը , վերաիմաստավորենք մեր ապրածը, մեր միասին կրածն ու վայելածը, որ
հասկանանք թե որքան մեծ է մեզ սպասող հաջողությունը:
Քեզ ի՞նչ նվիրեմ: Վերցրու իմ ունեցած
ամենաթանկը, իմ միակ հարստությունը , որ վաստակել, կորցրել, փնտրել ու գտել եմ,
վերցրու իմ Սերը, ամենն ինչ ունեմ…Վերցրու ու պահիր, որ քո ամուր ափերում չփշրվի
հանկարծ, այլ շնչովդ սնվի ու զորեղ դառնա ամեն ինչ սրբելու, հաղթահարելու,
համբերելու, առաջնորդելու…
- Քո կենացը:
Եթե միայն գտնեի բառեր որոնք կարտահայտեին այն, ինչ զգում եմ հիմա...
ReplyDeleteԱնգամ այն խոսքերը, որոնք ծնվում են իմ սրտից ու հոգուց` Ես Սիրում եմ քեզ, չեն կարող ամբողջական ներկայացնել իմ զգացումները: Իմ կյանքի միակ երջանկություն, իմ հրաշք, իմ սեր... ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՈՐ ԿԱՍ:
Im taxandavor qurrrik
ReplyDelete