Ֆելիետոնը գեղարվեստական-հրապարաակխոսական երգիծական ժանր է, որի նպատակը կյանքի , երևույթների, մարդկանց փոխհարաբերությունների արատաոր , բացասական կողմերի քննադատությունն է: Ֆելիետոնում ներկայացվող դեպքերն ու դեմքերը պատկերվում են հրապարակախոսական-երգիծական շեշտով և գեղարվեստական միջոցներով( չափազացություն, գրոտեսկ, սրամտություն և այլն) :
Ֆելիետոնը երեք հիմնատարերի միացություն է` հրապարակախոսական, երգիծական, գեղարվեստական:
Showing posts with label Ֆելիետոն. Show all posts
Showing posts with label Ֆելիետոն. Show all posts
3/11/2011
7/11/2010
ՑԵԽԱԳՆԴԻԿ
Մեր բակի ձյուն ու ձմռանը կարոտ երեխեքը նոր խաղ են հնարել: Մոտակայքում որտեղ շինարարություն կա, այնտեղ էլ լիքը երեխեք, ովքեր Ցեխագնդիկ են խաղում: Որ ձյուն չկա, հո չի նշանակում որ իրար վրա շպրտելու ուրիշ բան չկա: Երբ այսօր էլ թռչող ցեխագնդիկներից մի կերպ խույս տալով տուն էի գնում, զուգահեռներ չանցկացնել չկարողացա զուտ հայկական ծագում ունեցող ցեխագնդիկի ու այսօրվա մի ողբերգական ու ծիծաղելի միջադեպի միջև:
6/25/2010
Անվճար բուժսպասարկո՞ւմ
Թե՞ ձրի քաշկրտուք:
Բավական ժամանակ է, որ Առողջապահության Նախարարության որոշմամբ բժշկական ստուգումները դարձել են անվճար: Մի քանի օր առաջ, իհարկե ոչ այդ առթով գնացել էի պոլիկնինիկա: Շեմքից ինձ դիմավորեց ծանր օդը, քանի որ համայնքի բնակաչության երևի 85%-ը տեղավորվել էր այդ 33 քմ-ում: Սկզբում կարծեցի թե չարտոնված հավաք է, սակայն այցելուների դեմքերին ուշադիր նայելով հասկացա, որ ճիշտ եմ եկել: Գտա գրանցման սենյակը .
- Անկետա ունե՞ք – բարևիս չպատասխանելով բուն գործին անցավ բուժքույրը:
Լավ, երևի աղմուկ էր, չլսեց: Ես ավելի լայն ժպիտով փորձեցի նորից սկսել.
- Բարև ձեզ: Ինձ մանկական պոլիկնիլիկայից ուղեգիր են տվել, քանզի 18 տարիս…
- Աղջիկ ջան, կյանքդ լսելու ժամանակ չունեմ, տես ինչ հերթ ա: Ես անկետայով եմ ընդունում:
6/24/2010
Հասարակական տրանսպորտում
Եթե գեղարվեստական ֆիլմերից մեկում բաց տեսարաններ են հանդիպում, իսկ ձեզ մոտ անչափահաս երեխա կա , ապա դուք բնականաբար կշտապեք փակել նրա աչքերը: Թույլ տվեք նկատել, որ ձեզ անհրաժեշտ է ևս երկուսը, երբ այդ երեխայի հետ բարձրանում եք երթուղային տաքսի:
Առավոտյան դասի շտապելիս երբեք ուշադրություն չեմ դարձնում թե քանի տասնյակ մարդ է տեղավորված 14 հոգու համար նախատեսված տրանսպորտում, այլ ինձ ներս եմ գցում ու ջանում գոնե դուռը փակել:
Subscribe to:
Posts (Atom)
