6/25/2010

Անվճար բուժսպասարկո՞ւմ

 Թե՞ ձրի քաշկրտուք:

Բավական ժամանակ է, որ Առողջապահության Նախարարության որոշմամբ բժշկական ստուգումները դարձել են անվճար: Մի քանի օր առաջ, իհարկե ոչ այդ առթով գնացել էի պոլիկնինիկա: Շեմքից ինձ դիմավորեց ծանր օդը, քանի որ համայնքի բնակաչության երևի 85%-ը տեղավորվել էր այդ 33 քմ-ում: Սկզբում կարծեցի թե չարտոնված հավաք է, սակայն այցելուների դեմքերին ուշադիր նայելով հասկացա, որ ճիշտ եմ եկել: Գտա գրանցման սենյակը .
-         Անկետա ունե՞ք – բարևիս չպատասխանելով բուն գործին անցավ բուժքույրը:

Լավ, երևի աղմուկ էր, չլսեց: Ես ավելի լայն ժպիտով փորձեցի նորից սկսել.
-         Բարև ձեզ: Ինձ մանկական պոլիկնիլիկայից ուղեգիր են տվել, քանզի 18 տարիս…
-         Աղջիկ ջան, կյանքդ լսելու ժամանակ չունեմ, տես ինչ հերթ ա: Ես անկետայով եմ ընդունում:


Չէ, ես նորից չփորձեցի, առավել ևս, որ ետևիցս մի տատիկ ձեռնափայտով առաջացել  էր արդեն մինչև կրունկս և բարկանում էր.
-         Որ ասում ա անկետայով, անկետայով կգաս էլի: Չե՞ս հասկանում. – ու հրելով անմիջապես մոտեցավ սեղանին արդեն փաստաթղթերով ու մի փաթեթով զինված բուժքրոջ տրամադրության դեմ:
-         Վայ, մայրիկ ջան, ինչի համար…
Ես փորձեցի գտնել վարիչին: Պարզվեց որ վարիչը տեղում չի և կգա միայն երկուշաբթի օրը: Չէ, միակ հույսս էլի բուժքրոջ վրա էր: Երբ մի փոքր հերթը նոսրացավ մոտեցա ու նրա “դեռ էստեղ ես” հայացքը անտեսելով, առանց ժպտալու սկսեցի.
-         Մանկական պոլիկնիլիկայից ինձ ուղեգիր են տվել. դուք ինձ անկետա պետք է տաք, որովետև…
-         Երկար գործ է: 10 րոպեից ընդմիջում է, կգաս 2-ից հետո: 
Ժամը 12:48 էր:  Ես միջանցքի մի անկյունում հեվեցի պատին ու չձանձրանալու համար որոշեցի բոլոր այցելուներին ախտորոշում տալ: Դա ինձ երկար զբաղեցրեց, մինչև մոտեցավ մի կին.
-         Ու՞մ եք սպասում:
-         -Ողեգրիս,- դա նրան քիչ էր հետաքրքրում:
-         Բալիկ ջան, արի ակնաբուժի դռան մոտ իմ փոխարեն հերթ կանգնիր, որ հերթս չխախտեն, առաջ չանցնեն, ես հիմա կգամ:
Դեռ 20 րոպե ունեի: Հրաժարվելու պատրվակ չկար: Ես միացա շարքին, ու ակամա դարձա ծավալված զրույցի մասնակից:
-         Տո երեսուն ժամ ինչ է անում: Քանի՞ աչք է ստուգում, - բորբոքվեց մի պապիկ, դիմելով փակ ճերմակ դռանը:
-         Ձեզ ինչ կա, հիմա ձեր հերթն է, մենք ինչ ասենք, - փնթփնթաց մի կին;
-         Բալես, դու ջահել ես, կլինի՞ ես գամ առաջ քո տեղը,- խնդրեց մի տատիկ, որ հետո մերժումիցս նեղացավ,- ջահելության բերանը ճիշտ խոսք չկա էլի: Քո համար չի ու սենց խելոք կանգնել ես, հա՞: Ամոթ էլ չե՞ս անում:
Ես հեռվից տեսա դեպի իր սենյակը եկող հարազատ ու բաղձալի դարձած բուժքրոջն ու մեծահոգաբար զիջեցի տատիկին իմ տեղը: Նրա օրհնանքը սակայն չօգնեց ինձ:
-         Ասում ես անկետատ ուր ա՞:
Ես նորից սկսեցի կշտացած բուժքրոջս պատմել իմ ուղեգրի դժբախտ պատմության մասին:
-         Լավ, 300 դրամ վճարի միջանցքի վերջից 2-րդ սենյակում, վերցրու թուղթն ու բեր:
Դա էլ հեշտ չէր: Այդ սենյակ մտնելն էլ պրոբլեմ էր:
-         Ընդմիջումը դեռ չի ավարտվել, - տեղեկացրին ինձ:
20 րոպե անց միայն կտրոնով ներկայացա բուժքրոջը:
-  Անձնագիր ունե՞ս:
- Ոչ, տվյալներս Ձեզ մոտ կար, չմտածեցի…
- Կմտածես ու վաղը կգաս: Չէ, վաղը ուրբաթ ա, ես չեմ գալիս: Երկուշաբթի կեսօրից հետո կգաս:
Խղճալով ներսում մնացողին, այնտեղից դուրս եկա, շնչեցի մաքուր, ազատ, թեթև օդը, և մոռացա բոլոր խնդիրներս:
Ա՜յ քեզ բժշկություն:

4 comments:

  1. Խնդրեմ, ինձ թվում է հասկացաք ինչի համար, ես ուղղակի շատ հավանեցի Ձեր բանաստեղծությունները և դրա համար էլ լինկը դրեցի իմ բլոգում, իսկ ինչ վերաբերվում է ազգանունին, դա շփոթմունք էր , ես արդեն ուղղել եմ, կարող եք նայել.....հոդվածն էլ տեղը տեղին գրված էր,էտ բյուրոկրատիան լրիվ ներվայնացնում ա, առողջություն մեզ բոլորիս.....

    ReplyDelete
  2. Շատ շնորհակալ եմ հիմա ես էլ կտեղադրեմ լինքը: Ձեր գործերն էլ են լավը: Սպասում եմ ձեր նոր պոստերին :)

    ReplyDelete
  3. Վաաաայ...էս ինչ ծանոթ պատմությունա! Ատում եմ պոլիկլինիկաները!!! Մի խխճուկ կտոր թղթի համար մարդուն էնքան են նեռվայնացնում ու հունից վերջնականապես հանում...Ձեր գործնա, ուրեմն աշխատեք...դրա համար են չէ ձԵԶ վճարում, այլ ոչ թե մարդկանց նեռվերը էլ քայքայելու համար!!!

    ReplyDelete
  4. Ուֆֆֆֆ , ծանոթ պատմություն ա, զզվացնում են:

    ReplyDelete

Լրահոս