Մինչև ատամներս զինվում եմ անկեղծությամբ և ինքս իմ առաջ կանգնելով համարձակ խոստովանում եմ
-Վախենում եմ:
-Եվ ինչի՞ց:
- Ոչ թե խաբվելուց, ոչ թե հիասթափվելուց, ոչ արցունքներից... ես... ես վախենում եմ... երջանիկ լինելուց: Ինչպես փոքրիկ աղջիկը առնետ տեսնելով ցատկում է աթոռի վրա, ինչպես միայնակ օրիորդը խուսափում է կեսգիշերին միայնակ դուրս գալ փողոց, այդպես էլ ես վախենում եմ, երբ օդը, բառի բուն իմաստով լցվում է թոքերումնս, սիրտս սկսում է անհոգ բաբախել, արյունս ազատ է շրջում երակներումս, աչքերս շողում են, երբ հոգիս ապրում է... Վայրկյան իսկ չանցած հետևում է կայծակը վախի, փոթորիկը երկմտանքի. "Այն ի՞նչ էր... ի՞նչ աղետ էր... ի՞նչ չարագուշակ անդորր էր..."
Սարսափո՜ւմ եմ իմ վախից:
Երբ վախենում ես երջանկությունից, այն քեզ շրջանցում է: Մի վախեցեք, վայելեք ձեր բաժին երջանկությունը:
ReplyDeleteԵս վախենում եմ, որ երջանկությունս կարող է անհետանալ, կարող եմ կորցնել:
ReplyDeleteIzur es vaxenum erjankutyunic: Ayn misht el galis e djvarutyunneric u hiastaputyunneric heto:
ReplyDeleteԵս էլ եմ վախենում, բայց գիտեմ որ վախս սպանում է ամեն ինչ :( չեմ կարողանում վայելել րջնիկ պահը...
ReplyDeleteՊետք է պահել երջանկությունը ամեն գնով, այն հեշտ է կորցնել, մի խեթ հայացքից, մի սխալ կասկածից, Մարդիկ Ամուր գրկեք Ձեր ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ
ReplyDelete