21-րդ դարի վայրիվերումները խորթ չեն ինձ համար:
Պարզապես հանկարծ թեմաներ են ծնվել, որոնք կարծես ստեղծված են հենց կլորսեղանային բանավեճերի համար:
" Պահապանողակա՞ն ես, ազգայնամո՞լ, եվրոպամե՞տ....."
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEj2I9xY8-zn_lUIVa1W2qEviK4E8riIJxze9yHqLhKwN_ZswgXBdz4vGl9IF7Gf3NjkMSK0FZO24Ap3CMIwFwsicc8rq97_EwAYAGKRXKvj7SVVIeErBsP5LEwVTYzcdC47SRsZif4TxIc/s200/images.jpg)
Երբ ասում եմ պետք է կյանքն ապրել անսահման անկախ ու անկանխատեսելի, սկսում են.
" Բա թմրամոլությո՞ւնը, հարբեցողո՞ւթյունը, համասեռամոլությո՞ւնը ի՞նչպես գծել չարիքի ու ազատության սահմանը..":
Երբ ասում եմ որ յուրաքանչյուր մարդ իր աշխարհն ունի, իր ընտրությունը, ասում են ." Բա, որ քո զավակներն էլ այդպիսի ընտրություն անե՞ն" :
Ասում եմ "երբեք"...ապա ` "իսկ եթե՞".....հետո` " միգուցե".....
Ես չեմ վախենում: Ես ինքս էլ իմ ծնողների ապրած դարի գաղափարները չեմ շալակել բերել 20-րդ դարից, նա էլ իմ ապրածը չի շալակելու : Ծնողի գործը կյանք տալն է և ոչ կյանք սովորեցնելը: ԿՅԱՆՔԸ ԱՊՐՈՒՄ ԵՆ , ՈՉ ԹԵ ՍՈՎՈՐՈՒՄ : Օժանդակել է պետք , ոչ թե հնամաշ խորհուրդներով թևաթափել:
Մի բան կա միայն, որ պետք է այս աշխարհ եկած յուրաքանչյուր ոգու զգուշացնել .ԵՐԿԻՆՔԸ ՔՈՆՆ Է.ԵԹԵ ԱՍՏՎԱԾ ԵՐԿԻՆՔ Է ՏՎԵԼ, ՃԱԽՐԱՆՔ ԷԼ ԿՏԱ .ԵԹԵ ԵՐԱԶԱՆՔ Է ՏՎԵԼ`ՀԱՍՆԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՆ ԷԼ ԿԱ !!!!!!!!!
Էլ ինչ է հարկավոր ասել՞ : Մի՞թե ավելին իմանալ պետք է, ի՞նչու փաթաթել կեղծ բարեպաշտական մոլորություններով, որոնք միայն խանգարում են մտածել ու ոչինչ չեն տալիս:
Հա, մի բան ավելացնեմ, ես ոչ պահպանողական եմ, ոչ ազգայնամոլ, ոչ էլ եվրոպամետ: Ես գալիս եմ 20-րդ դարից ու 21-րդ դարի վայրիվերումները հարազատ են ինձ :)
լրիվ համաձայն եմ քո հետ :Ճ կյանքը ապրել է պետք...
ReplyDeleteԼավն էր!!!!!
ReplyDelete