9/17/2011

Մաթեմատիկա

Բոլորն էլ ինչ-որ մի օր, ինչ-որ մի բան ջնջում են նորը ստեղծելու ակնկալությամբ:
Իսկ երբ նորը դատարկությունից զատ ոչինչ չի բերում, վախենում ես նորից ջնջել`անհայտ նորից հայտնի ցավը վերապրելու սարսափով:
Ես մաթեմատիկա չսովորեցի դպրոցում:
Ես հաշվել չսովորեցի կյանում:
Ես տանուլ տվեցի բոլոր հաշիվներս:
Ես գրել սովորեցի մաթեմատիկայի վանդակավոր տետրերում. գրել կյանքի, երկնքի ու սիրո մասին....
...մինչդեռ հաշվել, հաշվել, հաշվել էր հարկավոր:
_Դու այդպե՞ս ես կարծում,-կհարցնես վատ քողարկված հեգնանքով ու ես էլի չեմ նեղանա, քանի որ ես էլ, դու էլ վարժվել ենք նրան, որ ես վաղուց չեմ ասում այն ինչ իրոք կարծում եմ....

Հիմա նայում եմ  այն դպրոցական աղջկան, որը սեղմվել է քո ուսին....ոչինչ էլ չի փոխվել. մատնեմատին  մի մատանի է ավելացել, սև մազերը դարչնագույն են դարձել, մի քիչ լցվել է երևի ու....էլ ոչինչ:
Եթե քջջես կյանքս ուրիշ ոչինչ չի գտնվի բացի այս անօգուտ ու անվնաս գրառումներից`կյանքի, երկնքի ու սիրո մասին....մինչդեռ հաշվել, հաշվել, հաշվել է հարկավոր:

2 comments:

  1. Սուսի ջան հերթական անգամ պետք է ասեմ - կարծես իմ մտքերը լինեին: քանի-քանի անգամ ջնջել եմ... բայց այդպես էլ հաշվել չսովորեցի.

    ReplyDelete
  2. shat dur ekav,hetaqrqir er

    ReplyDelete

Լրահոս