10/17/2015
Քոնը դարձրու նրան
Երբ ուրիշի սխալը դարձել է քեզ համար ճակատագիր, իսկ համբերությունդ` մի թղթե տնակ հողմերի դիմաց. կանգ առ, էլ մի կծկվիր այդ նեղ ու փոքր տնակում, էլ մի լարիր ջղերդ, որ վերջին ուժերովդ պահես «ամոթ» ու «վախ» թղթե սյուները այդ տան:
9/20/2015
Ձեռքերս
Կնոջ տարիքը հաճախ հնարավոր է խորամանկորեն քողարկել գրագետ դիմահարդարման և զանազան այլ կոսմետիկ միաջամտությունների շնորհիվ, սական միայն ձեռքերը միշտ միամտորեն մատնում են մեր ոչ միայն ապրած տարիների քանակը այլ նաև որակը .... ու շահագրգիռ մարդը դեռ շատ ավելին էլ կարող է իմանալ նայելով միայն ձեքերին:

Ամուսնությունը իմ ձեռքի վրա թողել է իր հետքը (մատանու տեսքով), երեխան իր՝ (արտահայտված երակների, որակազրկված եղունգների ) , նիհարելու հետևանքները՝ իրենցը:Բայց ես սիրում եմ իմ ձեռքերը:Վերջերս նկատեցի, որ երբ սրտնեղած եմ լինում ես նայում եմ իմ ձեռքերին ու կարծես ինքնավստահություն եմ ստանում. Իմ ձեռքերն այլևս փափկասուն օրիորդի ձեռքեր չեն . նրանց նայելով տեսնում եմ ուժեղ, կամային կնոջ ձեռքեր, որոնք ի վիճակի են խոչընդոտներ հաղթահարել:Երբ մի օր տեսա, որ ամուսնական մատանիս արդեն լողում է մատնեմատիս վրա, սկզբում ինձ տգեղացած զգացի, հուսահատվեցի, հասկանալով որ երբեք չի վերականգնվի նախկին արտաքինս... սակայն հիմա սովորել եմ սիրել բոլոր այն փոփոխությունները, որ ինձ վրա կատարում է կյանքը:Ամենևին չեմ հասկանում կանանց ժամանակի հետքերը թաքցնելու խելահեղ ձգտումը: Արտաքինի հետ կապված բոլոր բարդույթները հօդս են ցնդում , երբ սկսում ես կոսմետիկ վերանորոգում անես նախ ուղեղում: Չեմ կարող համոզել, որ դա հեշտ է, կամ ես շատ հեշտ եմ ընդունել դա, չնայած որ միշտ կարդացել եմ էտ մասին, բայց իմ կյանքում սկսեցին թարմանալ գույները, երբ մի օր իսկապես սկսեցի իմ մեջ տեսնել ոչ թե մեծացող աղջնակի, այլ հասունացող կնոջ: Գնահատեցի ապրածս ու սկեցի վայելել այն ամենն ինչ իմ շուրջն է. ամենապարզ շփումները, երբեք չկրկնվող արևածագը, սուրճի բույրը, խնձորի համը...Ես հանեցի ականջակալներս, որ լսեմ քամու ձայնը. աստվածային մեղեդի...Ես արդեն վաղուց է ինչ ոչինչ չէի հրապարակում. անընդհատ վախենում էի ընթերցողների արձագանքից , հիմա զարմանալի համարձակությամբ գրում եմ չվախենալով նույնիսկ չարձագանքվելուց:Դորյան Գրեյի կախարդական դիմանկարի նման միշտ ժամանակի իրական հետքերն են ի ցույց դնում ձեռքերս: Ես մտովի սեղմում եմ բոլոր այն մարդկանց ձեռքերը, ովքեր միացան իմ մտքերին:
9/15/2015
Հաշտվում եմ
Հաշտվում եմ... և արևի հետ, որ ինձ չի ջերմացնում և ջրի հետ, որն ինձ չի հագեցնում և մարդկանց հետ, որոնք իմը չեն, և զգացմունքների հետ, որ տանել չեմ կարողանում... ինչևէ . հաշտվում եմ:
Հաշտությունը զոհ է պահանջվում և ես նորից զոհաբերում եմ ինձ՝ իմ ցանկությունները, իմ երազներն ու տեսիլնքները :
Ուրիշ ոչինչ զոհաբերելու քաջություն չունեմ: Ոչինչ այնպես չի ցավեցնում, քան երբ հասկանում ես, թե ինչ ես ուզում ու շարունակում ես մնալ այնտեղ, որտեղ շարունակ կրկնում ես այն ամենը ինչ չես ուզում:
Ես ամեն առավոտ ինձ խոստանում եմ, որ ինքս ինձ պիտի պաշտպանեմ , որ նոր օրը ինձ ինձանից չի խլելու, որ ես քայլելու եմ դեպի իմ երազանքները...
Բայց հաշտվել այնուամենայնիվ պետք է իրականում, իսկ հաշտությունը զոհաբերություն է պահանջում...

12/30/2011
Քեզ սպասելիս....

Գիտես քչերը գիտեն թե ինչեր են պատահել իրենց հետ երբ դեռ սաղմ էին, հետո երբ սկսեցին լսել, զգալ, հասկանալ.....Ես էլ չգիտեմ ու երբեք դա ինձ չի հետքրքրել. ես կյանքը հիշում եմ.....ես ուզում եմ դու կյանքիդ առաջին հիշողությունները բազմակետերով ամփոփելու կարիք չունենաս, ուզում եմ սերս պարուրի քեզ ու երբ մի օր հանկարծ իմ պես ցանկանաս հիշել թե երբ ես առաջին սերը ստացել, կարդաս ու ժպտաս:
Հիմա դու դեռ չես ժպտում...
Ես աշխատում եմ ժպտալ նաև քո փոխարեն, որ աչքերումդ արևներ ունենաս:
Ուզում եմ պատմել քեզ ամենաբարի հեքիաթն իմ կյանքի, որին մինչ հիմա և հավատում եմ և չեմ հասկանում:
Արարիչը մի օր տեսավ անձկությունն իմ կյանքի ու որոշեց նվիրել հրաշք, մի բան որ վաղուց չէի խնդրել, Տերը հասկացավ, որ առանց հրաշք ապրելը տխուր է ու հասկացավ, որ ես դեռ չեմ հասկացել դա ու մի օր իր հրեշտակներից մեկին ուղարկեց երկիր. պատկերացնում ես նա այնքան սիրեց ինձ, որ իր հրեշտակներից մեկին վստահեց ինձ: Չես պատկերացնում??? :) ես էլ չեմ կարողանում պատկերացնել, երբ մտածում եմ, որ մայրս էլ նույնը իմ մասին է մտածել :D Մի խոսքով, ես տագնապեցի, կասկածեցի, ուզեցի չհավատալ....դե կհասկանաս, երբ առաջին անգամ հրաշք բառը դադարի քեզ համար ուղղակի ածական լինելուց, այլ դառնա բայ ու սկսի գործել, այն էլ շատ մոտ...
Հետո անցան կասկածներն էլ, վախերն ու սկսեցի պայքարել, կորցնել, գտել, զոհել, երջանկանալ...փոխել իմ շուրջ ամեն ինչ, հանուն քեզ:
Սա քո լսած առաջին հեքիաթն է....Մի քանի ամիս անց ես այն կհասկանամ այլ կերպ, դու դեռ չես հասկանա :D
Գիտես տարօրինակը որն է? Ինձ մի տեսակ փիլիսոփա ես դարձրել: Էնպիսի բաների մասին եմ սկսել մտածել, որ ամաչում եմ խոսել, առնվազն պիտի առաձին թեզ սարքել ու պաշտպանել :D
Զարմանալիորեն դա ինձ հաճելի է թվում: Ես ինձ մեծ եմ զգում, պատասխանատու, պատրավոր հասկանալու այն ամենը, որոնց մասին առաջ գրեթե չեմ մտածել....
Հիմա գնում ենք քնելու. չեմ ուզում իմ պես բու դառնաս :D Ավելի շատ ուզում եմ հորդ պես աշխատասեր արտույտ լինես: Կարծում եմ էնքան էլ լուրջ չես ընդունի իմ քմահաճույքները ու կլինես այնպիսին ինչպիսին ուզում ես:
ՏԵՐԸ ՄԵԶ ՀԵՏ: Բարի Գիշեր:
9/17/2011
Մաթեմատիկա
Բոլորն էլ ինչ-որ մի օր, ինչ-որ մի բան ջնջում են նորը ստեղծելու ակնկալությամբ:Իսկ երբ նորը դատարկությունից զատ ոչինչ չի բերում, վախենում ես նորից ջնջել`անհայտ նորից հայտնի ցավը վերապրելու սարսափով:
Ես մաթեմատիկա չսովորեցի դպրոցում:
Ես հաշվել չսովորեցի կյանում:
Ես տանուլ տվեցի բոլոր հաշիվներս:
Ես գրել սովորեցի մաթեմատիկայի վանդակավոր տետրերում. գրել կյանքի, երկնքի ու սիրո մասին....
...մինչդեռ հաշվել, հաշվել, հաշվել էր հարկավոր:
_Դու այդպե՞ս ես կարծում,-կհարցնես վատ քողարկված հեգնանքով ու ես էլի չեմ նեղանա, քանի որ ես էլ, դու էլ վարժվել ենք նրան, որ ես վաղուց չեմ ասում այն ինչ իրոք կարծում եմ....
Հիմա նայում եմ այն դպրոցական աղջկան, որը սեղմվել է քո ուսին....ոչինչ էլ չի փոխվել. մատնեմատին մի մատանի է ավելացել, սև մազերը դարչնագույն են դարձել, մի քիչ լցվել է երևի ու....էլ ոչինչ:
Եթե քջջես կյանքս ուրիշ ոչինչ չի գտնվի բացի այս անօգուտ ու անվնաս գրառումներից`կյանքի, երկնքի ու սիրո մասին....մինչդեռ հաշվել, հաշվել, հաշվել է հարկավոր:
9/12/2011
Կարոտում եմ հայելուց ժպտացող աչքերին
Քաղաքը քնեց:
Ես կարոտել եմ մի լուսավոր հուգու, ով ապրել գիտեր,ով ճախրել գիտեր ու նրա ճանաչած միակ սահմանն անսահմանությունն էր: Նա երազել գիտեր ու ՀԱՎԱՏԱԼ, նա սիրել գիտեր կրակվող աչքերի ողջ ջերմությամբ:
Դիմացի շենքում ընդհամնեը մեկ-երկու պատուհանից է դեռ լույս երևում:
Նրանք երևի մի բան են կիսատ թողել, որ կպել են հեռացող օրվա քղանցքից ու բաց չեն թողնում. ինչ-որ հարցեր կան, որ այս օրը պետք է պատասխանի, ինչ-որ գործեր կան, որ նորեկ օրվան չեն ուզում վստահել, գուցե մի պատառ ուրախություն է ընկել այդ պատուհաններից ներս ու փայփայում են, որ լուսաբացը չփախցնի:
Իսկ ես ոչ գործեր ունեմ, ոչ հարցեր ու իմ պատուհանից ոչինչ ներս չի ընկել....
Ես կարոտում եմ:
Առաջին անգամ եմ կարոտի իրական դառնությունը ճաշակում, առաջին անգամ եմ զգում, թե ինչ անանցանելի վիհ է այն:
Ես կարոտել եմ մի լուսավոր հուգու, ով ապրել գիտեր,ով ճախրել գիտեր ու նրա ճանաչած միակ սահմանն անսահմանությունն էր: Նա երազել գիտեր ու ՀԱՎԱՏԱԼ, նա սիրել գիտեր կրակվող աչքերի ողջ ջերմությամբ:
Ես տեսել եմ նրան հայելիների քառակուսիներում: Հաստատ տեսել եմ....
Ես ուզում եմ արթնացնել քնած շենքի բոլոր բնակիչներին, որ հարցնեմ. «Ո՞ւր է, ախր առանց նրա ապրել չի լինում»...
Այս հայելին արդեն նետել է պետք, ինչ-որ անգույն ժպիտ է ցույց տալիս ու չեմ գտնում այն կամակոր շուրթերը, որոնց Նարցիսի խենթությամբ հպվել էի ուզում...
Վերջին լույսերն էլ անջատեցին: Նորը օրը արդեն իր ճամփաները լուսավորելով հասել է քաղաքին: Աշնան ևս մի մունետիկ, որ պետք է դեռ քսան և մեկ ժամ պտտվի իր սառը հայացքով:
Չէ, հայելին մեղավոր չէ, հաստատ, այլ աշնան սպանող քմծիծաղն է քողարկել աչքերի կայծը, որը պատրաստ էր հրդեհել ամեն խոնավ թախիծ:
Ես էլ եմ անջատում լույսս: Իմ պատուհանն էլ դառնում է մեկն այն մութ քառակուսիներից, որոնք վիթխարի շենքին են կառչել ու միմյանցից ոչնչով չեն տարբերվում:
Մի բան է ինձ միայն մխիթարում. արևոտ հայելում տեսածս խելառ աղջնակի պես ես էլ դեռ ատում եմ աշունը:
7/17/2011
-Արի՜, ԸՆկերս, ես քեզ վստահում եմ...
էս ի՜նչ փոթորիկ ա...
Ո՞ւր ա քշում ինձ...
Ձեռ ու ոտս կապել ու տանում ա...
Ինչից բռնվե՞մ...ո՞ւմից...
՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞
Ներսս մի բան ա քանդվել, որ չի սարքվում:
Վախենում եմ սկսեմ նորրից, պիտի ամեն ինչ ամենասկզբից դասավորել, իսկ ես հոգնած եմ, ետդարձի ճամփան զզվացնում է ինձ:
Ուզում եմ առաջ գնամ...բայց էլի հայտնվում եմ էնտեղ որտեղից էկել եմ` մի կիսավեր, մութ, խոնավ, անարև Քառակուսի...
Կնստեմ էդ Քառակուսու ամենխուլ անկյունում, ձեռքերիս վրա կնստեմ ու երեսս ծնկներիս կսեղմեմ...Կխաղաղվեմ մի պահ, ետ գնալուց չեմ վախենա ........Էդտեղից հետ չեն գնում, էդտեղ մահանում են Մենություն հետ, մահանում են ամեն օր , երբ շուրջը մարդիկ են քայլում, ուտում, գոռում, ծիծաղում...
Արդեն չգիտեմ էս փոթորիկն անիծե՞մ, թե՞ ...
Մենակությունը ամենահրաշալի ընկերություն է: Ես հավատում եմ, որ Մենությունը ցավ չի պատճառում` խաբում են այդպես ասողները:
Մենությունը պարզապես ազատում է կեղծիքի թմրությունից...ու եթե այդ ժամանակ ցավ ես զգում, Մենությունը չի մեղավոր...ամեն մեկն էլ գիտի որտեղ ա իրա ցավի արմատը:
ԻՆՁ ԵՐԲԵՔ ՈՉ ՈՔ ՉԻ ԽԱԲԵԼ...բայց ոչ թե նրա համար, որ չեն ցանկացել, ուղղակի ոչ ոք ունակ չի եղել ինձ խաբի էնպես ինչպես ես եմ ինձ խաբում` համոզելով, բազմագույն հեքիաթներ պատմելով, աչքերի ոգևորող փայլով...
Ես եմ ինձ խաբել, համոզել, հրապուրել, Քառակուսին հերքել եմ ու ճանապարհ եմ ընկել: Հետո երբ նորից կիսավեր, մութ Քառակուսու խոնավութունն եմ ապահովել իմ արցունքներով, չեմ անիծել, չեմ դժգոհել, չեմ բողոքել...
Ես Արևը տեսել եմ...
Հիմա օտարական եմ, հիմա ճանապարհորդ եմ էլի ու վայրկյան առ վայրկյան հեռանում եմ Քառակուսու խոնավությունը դեռ աչքերումս...
Ես Արևը էլի եմ տեսել....բայց չեմ հասկանում ինչու էս փոթորիկի ժամանակ ոչ մի կերպ չեմ կարողանում հիշել Արևը, ամեն վայրկյանը վերապրում եմ Քառակուսու կիսավեր, մութ, խոնավ անսահմանությունը:
-Արի, Ընկերս, արի իմ Մենությույն, ես քեզ վստահում եմ...
Ո՞ւր ա քշում ինձ...
Ձեռ ու ոտս կապել ու տանում ա...
Ինչից բռնվե՞մ...ո՞ւմից...
՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞
Ներսս մի բան ա քանդվել, որ չի սարքվում:
Վախենում եմ սկսեմ նորրից, պիտի ամեն ինչ ամենասկզբից դասավորել, իսկ ես հոգնած եմ, ետդարձի ճամփան զզվացնում է ինձ:
Ուզում եմ առաջ գնամ...բայց էլի հայտնվում եմ էնտեղ որտեղից էկել եմ` մի կիսավեր, մութ, խոնավ, անարև Քառակուսի...Կնստեմ էդ Քառակուսու ամենխուլ անկյունում, ձեռքերիս վրա կնստեմ ու երեսս ծնկներիս կսեղմեմ...Կխաղաղվեմ մի պահ, ետ գնալուց չեմ վախենա ........Էդտեղից հետ չեն գնում, էդտեղ մահանում են Մենություն հետ, մահանում են ամեն օր , երբ շուրջը մարդիկ են քայլում, ուտում, գոռում, ծիծաղում...
Արդեն չգիտեմ էս փոթորիկն անիծե՞մ, թե՞ ...
Մենակությունը ամենահրաշալի ընկերություն է: Ես հավատում եմ, որ Մենությունը ցավ չի պատճառում` խաբում են այդպես ասողները:
Մենությունը պարզապես ազատում է կեղծիքի թմրությունից...ու եթե այդ ժամանակ ցավ ես զգում, Մենությունը չի մեղավոր...ամեն մեկն էլ գիտի որտեղ ա իրա ցավի արմատը:
ԻՆՁ ԵՐԲԵՔ ՈՉ ՈՔ ՉԻ ԽԱԲԵԼ...բայց ոչ թե նրա համար, որ չեն ցանկացել, ուղղակի ոչ ոք ունակ չի եղել ինձ խաբի էնպես ինչպես ես եմ ինձ խաբում` համոզելով, բազմագույն հեքիաթներ պատմելով, աչքերի ոգևորող փայլով...
Ես եմ ինձ խաբել, համոզել, հրապուրել, Քառակուսին հերքել եմ ու ճանապարհ եմ ընկել: Հետո երբ նորից կիսավեր, մութ Քառակուսու խոնավութունն եմ ապահովել իմ արցունքներով, չեմ անիծել, չեմ դժգոհել, չեմ բողոքել...
Ես Արևը տեսել եմ...
Հիմա օտարական եմ, հիմա ճանապարհորդ եմ էլի ու վայրկյան առ վայրկյան հեռանում եմ Քառակուսու խոնավությունը դեռ աչքերումս...
Ես Արևը էլի եմ տեսել....բայց չեմ հասկանում ինչու էս փոթորիկի ժամանակ ոչ մի կերպ չեմ կարողանում հիշել Արևը, ամեն վայրկյանը վերապրում եմ Քառակուսու կիսավեր, մութ, խոնավ անսահմանությունը:
-Արի, Ընկերս, արի իմ Մենությույն, ես քեզ վստահում եմ...
Subscribe to:
Posts (Atom)