7/11/2010

ՑԵԽԱԳՆԴԻԿ

Մեր բակի ձյուն ու ձմռանը կարոտ երեխեքը նոր խաղ են հնարել: Մոտակայքում  որտեղ շինարարություն կա, այնտեղ էլ լիքը երեխեք, ովքեր Ցեխագնդիկ են խաղում: Որ ձյուն չկա, հո չի նշանակում որ իրար վրա շպրտելու ուրիշ բան չկա: Երբ այսօր էլ թռչող ցեխագնդիկներից մի կերպ խույս տալով  տուն էի գնում, զուգահեռներ չանցկացնել չկարողացա զուտ հայկական ծագում ունեցող ցեխագնդիկի ու այսօրվա մի ողբերգական ու ծիծաղելի միջադեպի միջև:

Մի խաչմերուկի զով անկյունում փեսացուիս հետ գրկախառնված կանգնած էինք  /երբ ասում եմ գրկախառնված նկատի ունեմ նախասովետական ու ետսովետական բոլոր սահմաների մեջ/, երբ հանկարծ նկատեցինք մի հիսուննանց կնոջ  հայացք /թերևս ինքը համոզում էր, որ քառասուննանց է/ : Դե մենք սկզբում ուշադրություն չդարձրեցինք, որովհետև իբրև գեղեցիկ զույգ վաղուց վարժվել ենք նման հայացքների: Մեկ էլ տիկնոջ լուռ հայացքը վերածվեց խիստ նկատողության: Մենք ցնցված էինք: Մեր մի քանի վայրկյանանոց լռությունից օգտվելով նա սկսեց մեկնաբանել մեր արարքի տգեղ կողմերը:
Խեղճ կին. չէր պատկերացնում թե ում է մարտահրավեր նետել: Ես ու փեսացուս միմյանցից խոսքը խլելով փորձում էինք հասկացնել, որ մենք /ախր իրոք/ ոչ մի վատ բան չենք արել , որ ինքներս էլ տիրապետում ենք չափի մասին ամեն տեսակ ինֆորմացիայի ու կարող ենք մենք ուսուցանել հարկ եղած դեպքում:  Հա, մոռացա ասեի, որ որ տիկինը սպաում էր կանաչ լույսին, որ փողոցը անցնի , բայց վիճելը այնքան գրավիչ էր, որ 10 անգամ լուսաֆորի գույնը փոխվեց, բայց նա դեռ մեզ հերթ չտալով խոսում էր:
Մենք արդեն իրավունքներն  ու պարտականություններն էինք քննարկում, երբ աչքս ընկավ դիմացի մայթի բորդյուրինն կանգնած հողաթափերով մի կին: Դատելով նրա հայացքից, եթե հնարավորություն ունենար պիտի խնդրեր “ներկայացումը” տեղափոխել դիմացի մայթ, կամ գոնե մեքենանաների շարժը դադարեցնել:
Տիկինը սկսել էր արդեն նկարագրել իր չտեսածը, երբ նկատեցի զուգահեռ փողոցի դեղատան խալաթավոր աշխատողների լարված հետաքրքրասիրությունը, որոնք խանութից դուրս թափված երևի փորձում էին կռահել, թե մեզանից որ մեկին բուժօգնություն պետք կլինի:
Սարսափելին վերջում էր: Իրավիճակը թեժանում էր: Մենք քաղքենուն չէիք կարողանում լռեցնել ու համոզել  դատարկաբանելու փոխարեն անցնել փողոցը: Երկրպագուների բանակը մեծանում էր: Մոտակա ինտերնետ ակումբից դուրս էին թափվել երիտասարդ տղաներ ու կանգ էին առնում անցորդներ…բայց ոչ մեկ, հավատացեք,  ոչ մեկ չփորձեց այդ կիսախելագար կնոջը, կամ գոնե մեզ հանդարտեցնել: Մենք լռեցինք: Նա վեջապես անցավ փողոցը: Դիտորդները ցրվեցին: Այնպես էի ուզում բղավել.” Ժողովուրդ, արեք են ինչ ուզում եք. էս քաղաքի համար մեկա: Մենակ թե առիթ լինի ցեխ շպրտելու. դեմքիդ թե ետևիցդ` կարևոր չի”:

2 comments:

  1. Ահավոր ա: Ում ինչ գործն ա`ով ում հետ գրկախառնված կլինի կամ ինչ կանի? Ինձ թվում ա`էտ կինը ձեզ մի լավ նախանձել ա ու իրա նախանձն էտ ձևով ա արտահայտել:)Նման դեպքերում ուղղակի պետք է անտեսել, թողնել ու գնալ, որովհետև էտ տեսակ մարդիկ ընդունակ չեն որևէ բան հասկանալու:

    ReplyDelete
  2. ԷԷԷԷԷԷԷ, Այսօր մեր շուրջը շատ կան նման մարդիկ, սովետի մնացուկներ

    ReplyDelete

Լրահոս