7/23/2010

Մի՛ թողեք, որ կինն արտասվի

Այս բանաստեղծության հեղինակը ես չեմ, սակայն քանի որ այն շաաաաաատ լավն էր, որոշեցի տեղադրել իմ մոտ: Ափսոս չգիտեմ թե ով է հեղինակը:

Մի՛ թողեք, որ կինն արտասվի
Ո՛չ բքին, ո՛չ ցրտին, ո՛չ մթին 
Ինչ աղետ էլ, թեկուզ պատահի,
Ո՛չ սիրուց, ո՛չ մեղքից, ո՛չ չարած
խոստումից ամոթի, 
Մի՛ թողեք , որ կինն արտասվի։

Ինչքան էլ խոր ձեր սիրտը խոցվի
Նրա խոսքերից անմտած.

Ձեզ խնդրում եմ , մի բան հասկացե՛ք,
Որ ասվել է մտքից՝ գերհոգնած;
Ներե՛ք, հաշտվե՛ք , դիմացե՛ք
Մի՛ թողեք , որ կինն արտասվի։

Հանե՛ք թշնամանքն ու քենը, 
Կրճատե՛ք լռության սահմանները,
Մի՛ բեռնեք նրա նուրբ ուսերը
Մեղքի ձեր մասով կորացած։ 
Մ՛ի թողեք, որ կինն արտասվի։

Ու ինչքան էլ թեկուզ դուք հոգնենք
Կյանքի ձեր բաժին օվկիանում,
Մի՛ թողեք, որ կինն արտասվի
Թաքցնելով ձեր մեղքն իր հոգում։

Այդ դեպքում կդառնա մի պարգև 
Ձեզ համար այն կինն, որին
Սիրել եք, ներել, դիմացել
Ձեր կյանքի փոթորկած ժամին։
Կդառնաք դուք այնժամ այն հպարտ
Տղամարդն ու միակ սիրելին,
Որ պահել է անլաց ու անցավ
Կնոջն անպարտ իր կողքին։

2 comments:

  1. Լավն էր.....էսպիսի խոսք կա ` եթե մի բան մեկի կողմից լավ է ասված, ես դա համարում եմ նաև իմ ասածը, իրոք լավ խորհուրդ ունի էս բանաստեղծությունը:

    ReplyDelete
  2. Ճիշտն ասած բլոգիդ մասին ես միայն այսօր իմացա,,ճիշտն ասած կուզեի վաղուցվանից հետևեի գրառումներիդ,,,բլեգդ շաաաաատ լավնա,,գունավոր,հաճելի,,,բանաստեղծությունդ՝ էլ ավելի,,,

    ReplyDelete

Լրահոս