Երևան ջաաաան…..
Երեկ երևի այն միակ օրն էր, երբ ամբողջ քաղաքի կոկորդին միաժամանակ կանգնել էին այս բառերը:
Երեկ այն միակ օրն էր, երբ Հյուսիսային պողոտան քարե անշնչությունից վերածվել էր ապրող քաղաքի:
Երեկ այն միակ օրն էր, երբ Մաշտոցի պողոտայում կանգնած ավտոտեսուչը երազանքով էր հաշվում թե որերորդ առանձնատունը կունենեար, եթե արտոնված լիներ տուգանել խախտում անող հետիորդներին:
Երեկ այն միակ օրն էր, երբ երևանցին Հախվերդյանի հետ երգեց “անտերուդուրս գյուղացիները դարձան քեզ տեր ու տիրական….”, բայց հոգու խորքում հավատաց, որ Երևանը մենք ենք:
Երեկ այն միակ օրն էր, երբ զբոսաշրջիկների ու շրջանի բնակիչների պես մենք էլ մեզ զգացինք լիիրավ քաղաքացի….
Երեկ այն միակ օրն էր, որի մասին խոսելիս չարժե բողոքել տրանսպորտից, երգիչների անճաշակությունից, փուչիկների թանկացումից ու չարժե հաշվել, թե ծախսված գումարով քանի անտուն կկշտանար:
Մեկ օր, տարվա մեջ ընդհամենը մեկ օր, էգոիստ եղիր, երևանցի, ու գոնե մեկ օր ապրի այն գիտակցությամբ,որ Երևանը Դու ես և Երևանում սիրիր Երևանը քո մեջ:
ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ ԵՐԵՎԱՆ
ReplyDeleteԱմբողջ մարմնով փշաքաղվեցի...
ReplyDeleteԵս էլ... Ախր շատ լավն ա!!!!!!!!!!!
ReplyDelete