Եթե գեղարվեստական ֆիլմերից մեկում բաց տեսարաններ են հանդիպում, իսկ ձեզ մոտ անչափահաս երեխա կա , ապա դուք բնականաբար կշտապեք փակել նրա աչքերը: Թույլ տվեք նկատել, որ ձեզ անհրաժեշտ է ևս երկուսը, երբ այդ երեխայի հետ բարձրանում եք երթուղային տաքսի:
Առավոտյան դասի շտապելիս երբեք ուշադրություն չեմ դարձնում թե քանի տասնյակ մարդ է տեղավորված 14 հոգու համար նախատեսված տրանսպորտում, այլ ինձ ներս եմ գցում ու ջանում գոնե դուռը փակել:
Աստիճանաբար տեղ եմ գտնում բռնվելու համար , հետո էլ գոնե մի ոտքս գետնին դնելու համար: Այդ ժամանակ ես ինձ հաջողակ մարդ եմ համարում մինչ այն պահը երբ պարզում եմ , որ ինձ պես հաջողակներով լի են մինչև համալսարան տանող բոլոր կանգառները: Քիչ անց հասկանում եմ , որ բռվելու կարիք էլ չկա….
Աստիճանաբար տեղ եմ գտնում բռնվելու համար , հետո էլ գոնե մի ոտքս գետնին դնելու համար: Այդ ժամանակ ես ինձ հաջողակ մարդ եմ համարում մինչ այն պահը երբ պարզում եմ , որ ինձ պես հաջողակներով լի են մինչև համալսարան տանող բոլոր կանգառները: Քիչ անց հասկանում եմ , որ բռվելու կարիք էլ չկա….
Խիստ գայթակղիչ դիրքերով կանգնած մի շարք ուսանողուհիներ այդ անկրկնելի պահը չկորցնելով, ականջակալները ականջները խոթած, լսեցնում են տրամադրող երաժշտություն`էսթետիկական հաճույքը կրկնապատկելու համար:
Արգելակումներից գրավիչ ոչինչ չկա. քիչ առաջ դու ծեփռտված էիր դռանը, իսկ այժմ հարազատ ժպիտով անծանոթի գրկում ես… Wօw!!! :
Ողնաշարի խախտումը դեռ ոչինչ. ինձ թվում է երթուղային տաքսիները ևս մի հրեշավոր առաքելություն են կատարում. ընտանիք քանդելու: Վերջին ժամանակներս մի քանի անգամ շրթներկս անծանոթ տղաների վերնաշապիկներին լղոզելուց հետո կտրականապես հրաժարվել եմ շպարվելուց. մտքովս ինչ ասես անցավ/ բա երեխեքը մեղք չեն /:
Իջնում եմ վերջնականապես / մինչ այդ ամեն կանգառում փորձ ենք անում/ ու այդպես գերհոգնած, ճմրթված հասնում եմ դասի:
Դե արի ու հավատա, որ տանից եմ գալիս…
Shat laaaaaaaaavn er! Lriv chisht baner eir grel!
ReplyDeleteբա որ մի հատ շաաաաատ կարճ յուպկա հագած աղջիկ ա նստում ու ամեն րոպե սկսում ա յուպկեն բարձրացնել, ասա որ դա էտքան քեզ պետք ա նեղություն պատճառի, կամ մի հագի, կամ էլ որ հագել ես, ուրեմն ձևականությունների հետևից քիչ ընգի
ReplyDeleteՀիանալի է, ախր ամեն օր այդպես է, գումարած տղերքի ռաբիսությունը
ReplyDeleteԲարձրացնել թե՞ ցածրացնել:Ճ
ReplyDeleteՕրինաչափությունը ցածրացնելու մեջ է, չնայած ես չէի զարմանա եթե բարձրացնեին:Ճ
ReplyDelete