Ու նորից ինչու: Ինչու կա այսքան սև աշխարհում: Սև կա ոչ միայն աշխարհի գունավորումների մեջ, այլև անաղարտ կարծված ճերմակի մեջ: Իսկ Դու ասել ես. “Մի դատիր”: Գուցեև չեմ դատում, պարզապես գնահատում եմ…Իսկ Դու ասել ես “Քո հասկացածից ավել մի քննիր”:
Ես ամաչում եմ…բայց ունեմ հարցնելու անհաղթահարելի ցանկություն. Ինչու: Դու ասում ես. “Նայիր աչքիդ գերանին”: Ես սարսափում եմ: Իմ ճերմակ աչքի մեջ սև գունդ կա: Ով եմ ես, Արարիչ: Ես մաս կազմում եմ քո նախասահմանած ճերմակում թե ես էլ սևի ստրուկն եմ: Ինձ ծանոթացրու ինձ հետ և ինչպիսին էլ որ ես լինեմ, ինձ քո ճերմակում տեղ շնորհիր: Ճերմակ լույսի պես ( “Այս աշխարհի լույսն եք”), ճերմակ աղի պես (”Դուք եք այս աշխարհի աղը”) թող սփռվեմ այս աշխարհի խառնիճաղանջ գույները շտկելու, սև ստվերները լույսով սրբելու…Շնորհակալ եմ, որ սովորեցնում ես ուրիշի աչքի շյուղը չնկատելու մեթոդը:

Երանի ամեն մեկը նայեր իր աչքի գերանին. Որքան քիչ կլինեին ուրիշի աչքի շյուղերը:
Շատ լավն էր,կյանքի մտքե էին , փիլիսոփայության քննության վախտ էս եմ պատասխանելու :Դ ))))
ReplyDeleteՀուսով եմ հեղինակին հղում կանես
ReplyDeletelavn er, bayc de chi kareli kyanqi mej aydqan vat@ tesnel: MIsht el petq e lavates linenq
ReplyDeleteԼավն էր, խորը փիլիսոփայություն կար մեջը,
ReplyDeletelavner shat
ReplyDelete