10/30/2010

Իմ Անունը

Լինդա, Արմո, Սինդի, Անզա ու մի շարք այսպիսի ինքնաստեղծ անուններ, որոնք հայտնվում են մեր էկրաններին փորձելով համոզել, որ իրենք ինքնատիպ են ու չկրկնվող: Թե որքանով է դա այդպես մեկնաբանելու կարիք չկա, պարզապես ուզում եմ անդրադառնալ նրանց անուներին:
Մարդիկ ինչ ասես կարող են ընտրել որպես բեմական կեղծանուն, անգամ ձկան ու հյութի , միայն թե խոսվեն ու հիշվեն դրանք:
Իրականում սա ողջ աշխարհում տարածված երևույթ է: Օրինակ աշխարհահռչակ Էլթն Ջոնը (Elton Hercules John), Ջոն Լենոնը (John Winston Ono Lennon), Ռիհանննան(Robyn Rihanna Fenty) ու մի շարք այլ ճանաչված աստղեր, որոնց անձնագրում գրված անունները լրիվ այլ հնչողութուն ունեն:
Իհարկե նրանցից և ոչ մեկը դեմ չէր լինի անձնագրում ևս ունենալ իր նախընտրած անունը, սակայն ոչ բոլոր երկրներում է դա դյուրին լուծվող խնդիր:
Հայաստանում անվանափոխությունը կատարվում է վեց ամսվա ընթացքում: Այն էլ այն դեպքում եթե դատարանը որոշում է, որ տրամաբանական է անունից հրաժարվելու ձեր հայցը: Ապա երկարատև թղթաբանությունից հետո կարելի է ունենալ նախընտրած անունը, սակայն  դա  կլինի ձեր խնդիրների սկիզբը, որովհետև ամեն անգամ երբ դուք կփորձեք ապացուցել, որ, օրինակ, ավարտել եք դպրոցը, պետք է դատական երկարատև գործընթացների միջով անցնեք: Ամեն այդպիսի դատական գործընթացը կտևի վեց ամիս: Ուրեմն արժե լուրջ մտածել նման որոշում կայացնելուց առաջ կամ պարզապես համակերպվել ծնողնողների ճաշակի հետ:
Իսկ ծնողները վերջին շրջանում, բարեբախտաբար, սկսել են այլ տարբերակներ մտածել, բացի պարտաճանաչորեն ծնողերի անուններով երեխային կոչելը: Հիմա ծնողները նախընտրում են ավելի եվրոպական հնչողություն ունեցող անուներ/Միլենա, Ալեքս, Մարիա…/:
Ես և իմ փեսացուն մեր ապագա որդու անվան ընտրության հարցում ունենեք տարաձայնություններ, սակայն միանշանակ որոշված է մեր աղջկա անունը: Նա կունենա երկուսիս համար մեծ նշանակություն ունեցող քաղաքի անունը`Շուշի: Հուսով եմ նա էլ կսիրի իր անունն ու կգնահատի մեր ընտրությունը և ինձ պես չի արժանանա տատիկի անունը ստիպված կրելու դժբախտությանը:
Այնուամենայնիվ, հարգելի ապագա ծնողներ, ուշադիր եղեք ձեր փոքրիկի համար անուն ընտրելիս: Հաշվի առեք, որ չի բացառվում,որ այն մի օր կարող է հայտնվել մեծ բեմերում ու հանրագիտարաններում:

2 comments:

  1. Իմ անունը, մի անգամ էլ արտասանիր այնպես, ինչպես միայն դու ես կարողանում...

    ReplyDelete
  2. Ես սիրում եմ իմ անունը,Երբ հնչում է ՔՈ շուրթերից,Երբ վերջում էլ <> ես ասում,Գումարելով իմ անունին.....թեմադ լավն էր շատ

    ReplyDelete

Լրահոս