Ֆելիետոնը գեղարվեստական-հրապարաակխոսական երգիծական ժանր է, որի նպատակը կյանքի , երևույթների, մարդկանց փոխհարաբերությունների արատաոր , բացասական կողմերի քննադատությունն է: Ֆելիետոնում ներկայացվող դեպքերն ու դեմքերը պատկերվում են հրապարակախոսական-երգիծական շեշտով և գեղարվեստական միջոցներով( չափազացություն, գրոտեսկ, սրամտություն և այլն) :
Ֆելիետոնը երեք հիմնատարերի միացություն է` հրապարակախոսական, երգիծական, գեղարվեստական:
3/11/2011
Իմ ու Քո ԳԱՐՈՒՆԸ
Երբ աչքերումդ տարօրինակ կաթիլներ հայտնվեն, ժպտա` ձնհալ է:
Երբ ձեռքերդ առանց նախապայմանի բացվել կուզեն, ճախրիր` Գարուն է:
Երբ անջուր ծաղկամանից մենակության բույրը տարածող հպարտ վարդը գլուխը կախի, դեն նետիր` ձնծաղիկի տոն է:
Ամեն անգամ քեզ թվում է թե դու գարնանը չես սպասում: Հրճվանքդ մարդկանցից թաքցնում , իսկ քեզ համոզում ես թե դա ձմռան գնալու հետ է կապված միայն: Սուտ է: Դու գարուն էրի տենչում:
Մի՞թե փողոց գալիս քամու ջերմ հպումից աչքերդ չշողացին, սիրտդ ավելի արագ չզարկե՞ց, արյունդ ավելի անկաշկանդ չվազե՞ց երակներումդ...
Մի՞թե անցնելիք ճամփան շատ կարճ չթվաց, ամենաբարդ խնդիրը դյուրընկալելի, անհնարինը ` հեշտ ու կարելի:
Գարունը ջերմաստիճանի բարձրացման հետևանքով առաջացած տաք եղանակ չէ միայն:
Գարունը տեղ է փնտրում քո սրտում 12 ամիս բնակվելու համար:
Գարունը...ախր դու ինքդ էլ ես լավ հասկանում թե ինչ է գարունը իմ ու քո համար:
Երբ տողերիս տակ թաքնված ջերմությունը քո շուրթերին ստիպի ձգվել դեպի անսահմանություն, ժպտա` Գարուն է:
Երբ ձեռքերդ առանց նախապայմանի բացվել կուզեն, ճախրիր` Գարուն է:
Երբ անջուր ծաղկամանից մենակության բույրը տարածող հպարտ վարդը գլուխը կախի, դեն նետիր` ձնծաղիկի տոն է:
Ամեն անգամ քեզ թվում է թե դու գարնանը չես սպասում: Հրճվանքդ մարդկանցից թաքցնում , իսկ քեզ համոզում ես թե դա ձմռան գնալու հետ է կապված միայն: Սուտ է: Դու գարուն էրի տենչում:
Մի՞թե փողոց գալիս քամու ջերմ հպումից աչքերդ չշողացին, սիրտդ ավելի արագ չզարկե՞ց, արյունդ ավելի անկաշկանդ չվազե՞ց երակներումդ...Մի՞թե անցնելիք ճամփան շատ կարճ չթվաց, ամենաբարդ խնդիրը դյուրընկալելի, անհնարինը ` հեշտ ու կարելի:
Գարունը ջերմաստիճանի բարձրացման հետևանքով առաջացած տաք եղանակ չէ միայն:
Գարունը տեղ է փնտրում քո սրտում 12 ամիս բնակվելու համար:
Գարունը...ախր դու ինքդ էլ ես լավ հասկանում թե ինչ է գարունը իմ ու քո համար:
Երբ տողերիս տակ թաքնված ջերմությունը քո շուրթերին ստիպի ձգվել դեպի անսահմանություն, ժպտա` Գարուն է:
3/08/2011
ԳՐԱՌՈՒՄ ՄԻԱՅՆ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ
Եթե ի երջանկություն բազմաթիվ տղամարդկանց օրացույցից մի օր անհետանար մարտ ամսվա 8-րդ օրը , ապա կարծում եմ այդ օրը տխրողների թիվը , որը գերազանցում է երջանիկ զգացող մարդկանց թվին, կնվազեր:
Մարտի 8-ը ավելի շատ տխուր օր է :
Այդ օրը միայնակ կանայք ավելի խորն են զգում են իրենց մենակությունը, միայնակ տղամարդիկ անթաքույց են ծիծաղում այդ եռուզեռի վրա:
Այդ օրը բացահայտվում է տղամարդկանց երևակայության բացակայությունը ու հօդս են ցնդում կանանց սպասումներն ու երազանքները :
Այդ օրը "Ծաղկավաճառների միջազգային օր" է պետք կոչել կամ "Օծանելիքի տոն"...հնարեք ինչ ուզում եք ,միայն թե մի խաբեք ձեզ, թե գոյություն ունի մի օր (չէ մի , միամսյակ), երբ կինը իրեն զգում է գնահատված ...Չէ, հարգելիներս, տղամարդկանց համար կինը մնում է անհասկանալի պահանջներ ունեցող, չափից ավելի ռոմանտիկ ու սենտիմենտալ արարած, որքան էլ հակառակը ասեն :
Մարտի 8-ի իմ տեսած ամենահետաքրքիր անակնկալները կանացի մտահաղացումներ են , ամենացնցող նվերները `կանացի անսահմանափակ երևակայության արդյունք:
Եթե չլիներ մարտի ութը գուցե երկնքի աչքով Աստված չտխրեր, որ իր ամենագեղեցիկ ստեղծագործությունը մնում է չգնահատված:
Եթե չլիներ մարտի ութը...երանի չլիներ Մարտի 8-ը ու չգայի այն տխուր եզրահանգմանը , թե այս օրը մտածված է միայնակների մենակությունը ընդծելու համար:
2/26/2011
ԿՅԱՆՔԸ ԱՊՐՈՒՄ ԵՆ , ՈՉ ԹԵ ՍՈՎՈՐՈՒՄ
Ես եկել եմ 20-րդ դարից :
21-րդ դարի վայրիվերումները խորթ չեն ինձ համար:
Պարզապես հանկարծ թեմաներ են ծնվել, որոնք կարծես ստեղծված են հենց կլորսեղանային բանավեճերի համար:
" Պահապանողակա՞ն ես, ազգայնամո՞լ, եվրոպամե՞տ....."
Հա, ես 20-րդ դարից եմ եկել ու 21-րդ դարի վայրիվերումները հաճելի են ինձ:
Երբ ասում եմ պետք է կյանքն ապրել անսահման անկախ ու անկանխատեսելի, սկսում են.
" Բա թմրամոլությո՞ւնը, հարբեցողո՞ւթյունը, համասեռամոլությո՞ւնը ի՞նչպես գծել չարիքի ու ազատության սահմանը..":
Երբ ասում եմ որ յուրաքանչյուր մարդ իր աշխարհն ունի, իր ընտրությունը, ասում են ." Բա, որ քո զավակներն էլ այդպիսի ընտրություն անե՞ն" :
21-րդ դարի վայրիվերումները խորթ չեն ինձ համար:
Պարզապես հանկարծ թեմաներ են ծնվել, որոնք կարծես ստեղծված են հենց կլորսեղանային բանավեճերի համար:
" Պահապանողակա՞ն ես, ազգայնամո՞լ, եվրոպամե՞տ....."
Հա, ես 20-րդ դարից եմ եկել ու 21-րդ դարի վայրիվերումները հաճելի են ինձ:Երբ ասում եմ պետք է կյանքն ապրել անսահման անկախ ու անկանխատեսելի, սկսում են.
" Բա թմրամոլությո՞ւնը, հարբեցողո՞ւթյունը, համասեռամոլությո՞ւնը ի՞նչպես գծել չարիքի ու ազատության սահմանը..":
Երբ ասում եմ որ յուրաքանչյուր մարդ իր աշխարհն ունի, իր ընտրությունը, ասում են ." Բա, որ քո զավակներն էլ այդպիսի ընտրություն անե՞ն" :
2/11/2011
ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍԵՐ ԻՄ
Հաշվում ես…..իսկ մի՞թե տարիները կարելի է
հաշվել: Տարիները ապրել է պետք, այնպես ինչպես անսահմանությունը:
Դու տխրում ես տարվա երկար սպասված օրվա մոտենալուն պես:
Այդ
օրը խենթանալ է պետք քանդելով շղթաները , սրտիդ տալով բաղձալի ազատություն, պետք
ճախրել ու ոչ թե վախենալ վայրեջքից, այլ 2
ափերը լի երազներով վերադառնալ…
Դու հուզվում ես երբ վառվում են մոմեր ու դու
մտքերիդ հորձանքից փորձում ես երազանք գտնել ու դուրս մղել մարելով անցյալ
տարիների անհաջողությունները , վշտերը, կորուստը , ցավը….22 մոմ պիտի մարես, իսկ
դեռ որքան չապրած տաք օրեր կան. այդ մասին մտածիր սեր իմ, քո անմար երազանքների
մասին խոհիր:
Արի պարզապես խմենք քո կենացը, լսենք մեր
սիրած երգը , վերաիմաստավորենք մեր ապրածը, մեր միասին կրածն ու վայելածը, որ
հասկանանք թե որքան մեծ է մեզ սպասող հաջողությունը:
Քեզ ի՞նչ նվիրեմ: Վերցրու իմ ունեցած
ամենաթանկը, իմ միակ հարստությունը , որ վաստակել, կորցրել, փնտրել ու գտել եմ,
վերցրու իմ Սերը, ամենն ինչ ունեմ…Վերցրու ու պահիր, որ քո ամուր ափերում չփշրվի
հանկարծ, այլ շնչովդ սնվի ու զորեղ դառնա ամեն ինչ սրբելու, հաղթահարելու,
համբերելու, առաջնորդելու…
- Քո կենացը:
1/30/2011
…….. և ոչնչանում է ժամանակը
Քաղաքներ, փողոցներ, շենքեր…որքան մեծ էր տարածություննը իմ ու քո միջև:
Քանի անգամ մտքով դուրս էի գալիս տանից ու
ընկնում ճանապարհ…անցնում էի իմ ճանաչած փողոցները, քայլում ծանոթ մայրուղիով,
հասնում ձեր քաղաքը ու…մոլորվելով մտքերիս մեջ, մի ակնթարթում ետ վերադառնում:
Եվ քանի անգամ եմ այսպես ճանապարհորդել,
քանի անգամ եմ կես ճամփից ետ դարձել…գիտե՞ս: Իհարկե գիտես: Վստահ եմ, գիտես:
Երբ տապալելով
քաղաքները, շենքերն ու բոլոր
խոչընդոտները հասանք իրար ու նայեցինք միմյանց աչքերին, տեսա , որ դու էլ ես հոգնել
քայլելուց:
Մենք հաղթել ենք տարածությանը , բաժանմանը,
ցավին, կարոտին…ու հաղթական էին մեր համբույրները: Ու փոքր սենյակում արհամարեցինք
քաղաքների մեծությունը, որ բաժանել էր մեզ:
Ու այդ պահին դժվար էր միայն կռահել գլխապտույտ առաջացնող գինի՞ն էր թունդ, թե՞ մեր
համբույրից այրվող շուրթերն էին թեժացրել գինին:
Վառվող մոմե՞րն էին
լուսավորում մեր շնչով ջերմացրած սենյակը, թե՞ այդ մենք էինք լուսավորել աշխարհը մեր վերգտած սիրով:
Մեզ համար ամեն ինչ
այնքան պարզ էր ու դյուրընկալելի, որքան հեքիաթները մանուկների համար:
Միայն մի հարց մնաց օդում. այդ երգի՞չն էր մեր
հանդիպումից հուզված նոր բառեր հորինում , թե՞ մենք էինք առաջին անգամ լսում մեր
տարիներով լսած ու այդքան սիրած երգը. “ You’re so beautiful to me” …
Ժամանակ կա դեռ հասկանալու. եթե տարածությանը
հաղթել ենք , ժամանակին էլ կհաղթենք:
Subscribe to:
Posts (Atom)

