Երբ ձեռքերդ առանց նախապայմանի բացվել կուզեն, ճախրիր` Գարուն է:
Երբ անջուր ծաղկամանից մենակության բույրը տարածող հպարտ վարդը գլուխը կախի, դեն նետիր` ձնծաղիկի տոն է:
Ամեն անգամ քեզ թվում է թե դու գարնանը չես սպասում: Հրճվանքդ մարդկանցից թաքցնում , իսկ քեզ համոզում ես թե դա ձմռան գնալու հետ է կապված միայն: Սուտ է: Դու գարուն էրի տենչում:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgJVf6fWfIAWJ0TPHYdT3gctRA3epPUuGgnemYi_V7btq9vCndO9f4UMeygpWbIS0RshPBbvWZgyoa4DjoTBeFXCAuNKshd_1_z7IFNwi5XYNEwIHfJPH9sxUv7Bmy1zhBmOBXWRrD_TlA/s200/images+%25282%2529.jpg)
Մի՞թե անցնելիք ճամփան շատ կարճ չթվաց, ամենաբարդ խնդիրը դյուրընկալելի, անհնարինը ` հեշտ ու կարելի:
Գարունը ջերմաստիճանի բարձրացման հետևանքով առաջացած տաք եղանակ չէ միայն:
Գարունը տեղ է փնտրում քո սրտում 12 ամիս բնակվելու համար:
Գարունը...ախր դու ինքդ էլ ես լավ հասկանում թե ինչ է գարունը իմ ու քո համար:
Երբ տողերիս տակ թաքնված ջերմությունը քո շուրթերին ստիպի ձգվել դեպի անսահմանություն, ժպտա` Գարուն է:
No comments:
Post a Comment