Ճանապարհը երկար է...
Ուզածին չհասած, բայց լացելուց հոգնած մանկան պես լռել եմ:
Ապրելուց ձանձարացած ծերունու նման հոգնել եմ:
Երկնքի չափ զարմացել ու...ցավից իմաստնացել եմ...
Տեսնես իրականությունը այս մեր ապրածն է, թե՞ մեր երազները, որը զուրկ է և մեր կոծկած անցյալից և պատկերազարդ ապագայից....
Երևի դա է իրական իրականությունը. կարծում եմ դա է.... այդպես եմ ուզում / իսկ ես արդեն վաղուց է երկնքից ոչինչ չեմ խնդրել ու գուցե այդ պատճառով է, որ պահանջում եմ ... հրամայում եմ. ԱՅՍ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱԿԱՆ ՉԷ:
Ճանապարհը երկար է, բայց երբ մտքերը շատ են ճանապարհը կարճ է թվում, իսկ երբ մտքերը ազատվում են նեղլիկ ուղեղի ծալքերից մոլորվում ենք անհամար դարսերում այս երկրի...
Անցնում եմ մեծ դաշտերի կողքով, որտեղ աշխատում են ինձ պես, իմ տարիքի , գուցե ավելի ջահել, ավելի սիրուն աղջիկներ...իսկ ես պատուհանից մի ակնթարթ հասցնում եմ նայել նրանց ու նախանձել... հողը ուժ է տալիս ու հնարավորությունններ . մտերմանալու, լռելու, անհետանալու , երազելու ու չնկատելու:
Ճանապարհը ստիպեց հասկանալ, որ ամեն տող ցավից է ծնվում, իսկ ես կարդում եմ հաստափոր գրքեր , որ մոռանամ ցավը:
Ճանապարհը ստիպեց մտածել, որ ամեն ինչի համար կարճ ակնթարթ է տրվում ` կհասցնես տես, աչքերդ մի վայրկան փակես ետևում շատ բան կմնա, որը ետ չի վերադառնում:
Ճանապարհը սովորեցրեց, որ կյանքը սևագիր չունի, իսկ մաքրագիրը ցավով է տրվում:
Իսկ ես իրականում հասկացա, որ սկսում ես գրել, երբ մառանում ես որ ընթերցվելու են տողերդ:
Հոգնեցի ճանապարհից: Ուրիշ իրականությունում չեմ հորնելու ճանապարհներ, քանզի ճանապարհը մտքերի դամբարան է, իսկ ուզում եմ մտքերս ինձ մենակ թողնեն զգացումների հետ.....
5/18/2011
5/05/2011
"Ո՞ՒՐ ԵՍ "
Նրա մասին երբեք չեմ գրել ոչ չհրապարակված խզբզուկներումս ոչ էլ բլոգիս 50- ից ավել գրառումներում /անկեղծ ասած երբեք չեմ հաշվել /:
Նրա մասին հաճախ օրագրումս եմ գրել, սակայն քանի որ իմ օրագիրը ինձ միայն այն ժամանակ է անհրաժեշտ երբ ինչ-որ խնդիր կա, ինչ-որ մտատանջող հարց, որը կիսել այլոց հետ չեմ ուզում /կամ հպարտությունս չի ներում/, ըստ այդմ, միայն վեճեր են այնտեղ` եսասիրական եզրահանգումներով....
Մենք տարբեր ենք, դեմ չեմ,անգամ անհամատեղելի տարբեր բնավորություններով ու կյանքի մասին պատկերացումներով, մենք քիչ թեմաների մասին ենք առանց բռնկվելու լսում միմյանց կարծիքներ, տարբեր են մեր անցած ճանապարհների մասին հիշողություններն ու ապագայի ձգտումները...Ես չեմ գրել նրա մասին, չէի էլ գրի, եթե.......արևոտ օրը չմթներ ու հանկարծակի անձրև չգար:
_Մամ, ես քո զանգին էի սպասում....
Ամեն անգամ,երբ տանը չէի ու այդպես անսպասելի անձրևում էր, հեռախոսս զանգում էր."Ուր ես, հո չես թրջվել...": Ու հաճախ նեղվում էի այդ ուշադրությունից, չմեծացած երեխայի հոգեբանությամբ վիրավորվում...
Այսօր տանն էի, երբ անձրև եկավ...իմ տանը, քո տնից շատ հեռու, իմ ընտանեկան ջերմ մթնոլորտում, իմ ամուսնու կողքին...բայց ես քո զանգին էի սպասում,Մամ, քո անհանգիստ "Ուր ես" հարցին....
Դու այս անգամ չզանգեցիր, երևի մտածեցիր թե աղջիկդ մեծ է արդեն, հասուն ու կայացած է ու չարժե նրան հարցնել ."Ուր ես":
Մամ, ես դեռ քո փոքրիկ աղջիկն եմ , ով այսօր ինքը քեզ զանգեց ." Ուր ես, հո չթրջվեցիր":
5/01/2011
ԱՄԵՆԱՍԿԶԲԻՑ
Անձրևը փակում է պատուհանս ամեն կերպ , որ չտեսնեմ մառախուղը, անարև օրը, ինձ օտարացող երկինքը....ու քանի որ չեմ տեսնում այն ինչ կա, տեսնում եմ այն ինչ ուզում եմ տեսնել:
Կինն անդորր չի սիրում, միօրինակությունից հոգնում ու վազում է դեպի իր պատրանքները, դեպի ցնորքները, ուր աղմուկ կա, կրակ կա ու մեղք....Հողեղեն չի Կինը ու հողի հանդարտությունը չի գրավում նրան ....
Հետո՞...հետո սարսափելի ճիչով ջնջում է ամենն ու սկսում սկզբից, ամենասկզբից, երբ դեռ....
Ուզում եմ այս կեգիշերն արագ սահի, որ նայեմ նոր օրվա աչքերին ու արև պահանջեմ, որ չուզենամ օրն ավարտվի, որ ապրեմ օրը իմ հորինած աղմուկով ու կրակով:
Թե չէ անցնում են օրերն ինձ անտարբեր նայելով, իսկ նրանցից հետո նստվածք է մնում իմ սև սուրճի մրուրի պես ծանր ու թվում է, թե էլ իրավունք չունեմ թռվռան աղջիկ լինելու, քանի որ օրեր եմ ապրել, իսկ օրերը նստվածք են թողել` սուրճի մրուրից էլ ծանր...
4/21/2011
ՎՏԱՆԳԱՎՈՐ ԼՌՈՒԹՅՈՒՆ
Լռությունից հեռացում մի քայլ է, հեռացումից բաժանում` կես:
Երբ առաջին անգամ բառերդ կուլ ես տալիս ու նայում առաջ, նույն վայրկյանին փշրում ես մտերմության ջերմությունը...
Չգիտեմ երբ սկսեցի սկսեցի հասկանալ սա ու չեմ էլ հիշում ինչից հետո սկսեցի հավատալ այս տեսությանը, բայց անհիշելի ժամանակներից ես վախենում եմ չարտասանված բոլոր բառերից:
_ Արի այսօր բղավենք միմյանց վրա, նեղացնենք իրար բառերով անպատասխանատու....վիրավորվենք ու լաց լինենք, հետո...գրկենք մխիթարվելու, համբուրենք ներվելու ու ժպտանք ժպիտի ակնկալիքով....
Միայն թե արի կոտրենք լռությունը, ես սարսափում եմ նրանից:

4/17/2011
ԿԵՆՍԱԿԱՆ ԱՎԵԼՈՐԴՈՒԹՅՈՒՆ
Երգը անձրևի պես խոնավեցրեց հոգիս....
Ոչ երգն էր մեղավոր, ոչ չորացող հոգիս:
Կարոտն էր իրենով արել աշխարհս առանց անցաթղթի ներխուժելով , բերելով մի խումբ զգացումներ, որոնք կողմնակի են, որոնց մուտքը արգելված է ինչպես հուշերի այն կապոցի , որը չի այրվում, քանզի երգը անձրևի պես խոնավեցրել է նաև դրանք:
Ոչ հուշերն են մեղավոր, ոչ երաժիշտը, ոչ կարոտը, ոչ անձրևը...
Ես եմ մեղավոր, որ բացել էի դուռս ու ներս են եկել «կողմնակիները»:
Իսկ ներսում ոչ օդ կա, ոչ արև....
......գուցե ես էլ մեղավոր չեմ....գուցե այն ինչ համարում ենք կողմնակի ու ավելորդ, հաճախ կենսակա՞ն է դառնում...
Համենյանդեպս փակում եմ դուռս:
4/13/2011
ԴԵՌԱՀԱՍՈՒԹՅՈՒՆ
Պատահե՞լ է, որ անձրևը սիրես ջերմությունից շատ, ցանկացել՞ ես երբևէ քայլել միայնակ, լսել թախծոտ երգ, որը թվում է քո մասին է հենց:
Պատահե՞լ է, որ թվա քեզ ոչ ոք էլ չի հասկանում, քո ներսում աղմուկ կա` ոչ ոք չի լսում, աշունն ես սիրում, Տերյանով ապրում, դու սիրո մասին ֆիլմեր ես դիտում, նաև խզբզում այդ սիրո մասին ու հաճախ պատրում դեռ անստորագիր...

Սիրահարվում ես, շուտով մոռանում, մեկ-մեկ փնտրում ես քեզ ուրիշ կյանքում, գտնում, կորցնում, անուրջներ ստեղծում ու քո աշխարհի պատերն ես դնում:
Քեզ ոչ ոք պետք չէ, բայց մենա՞կ ես դու, աշխարհն այս նեղ է ու հզո՞ր ես դու....
Հոգոբանական տերմինների մեջ գտնել լուծումը քո այդ վիճակի իզուր փորձիր, պարզապես ժպտա ու քիչ մռայլվիր, դու ԴԵՌԱՀԱՍ ես դարձել, վայելիր....
4/11/2011
«Մարդը փողոցում»
Ներոհիշյալ նյութը գրել եմ անցյալ տարի, գրել եմ, որովհետև մեր դասախոսը հավես չուներ դաս անելու ու որպեսզի դա չզգացվեր, հանձնարարեց նյութ գրել ու քանի որ «ազատ թեմայից» մինչև կոկորդներս կուշտ էինք, օդի մեջ հնարեց «Մարդը փողոցում» :
Ես առանց վարանելու, կողմնորոշվեցի ինչի մասին եմ ուզում գրեմ, ավելի ստույգ ում մասին եմ ուզում գրեմ, քանի որ նույն առավոտյան հանդիպել էի Նրան:
«Անհատը ձևավորվում է հասարակության մեջ ու ըստ այդմ խորհուրդ է տրվում հարմարվել միջավայրին, քան ուրիշներին ստիպել, որ քեզ հարմարվեն: Ու այսպես հարմարվելով , մի օր էլ հասկանում ես, որ շատ փոքր անգամ անհատականության դրսևորումը դառնում է հասարակության նեգատիվ վերաբերմունքի, լավագույն դեպքում բուռն քննարկման առարկա: Առավոտյան հանդիպեցի մի տղամարդու: Կանգառում կանգնած յուրաքանչյուր ոք հայացքով զննում էր նրան: Անթաքույց լսվում էին հեգնական ծիծաղներ: Մոտ քառասուն տարեկան այդ տղամարդը կրում էր լայն ջինսե տաբաթ ճղճղված փողքերով , հագին նեղ սպորտային վերնաշապիկ էր, թևերին դաջվածքներ էին, իսկ ամենաուշագրավը ձեռնաշղթա հեցնող ակնջօղերն էին: Նրա մեջքից թաց հյուսք էր կախված:
Նա կանգնած էր հպարտ և թվում էր մուգ արևային ակնոցների տակից չի էլ նկատում շրջապատող հայացքները:
Նրա վերնաշապիկին գրված էր.«nothing gonna change my world »(ոչինչ ի զորու չէ փոխել իմ աշխարհը) :
«Արտասահմանցի է»,-մտածեցի ու տխրեցի: Մենք այդ տարիքի հայ տղամարդուն սովոր ենք տեսնել սպիտակած, կարճ մազերով, անհատականությունը ոչնչով չընդգծող հագուստով, աշխատանքից կոշտացած ձեռքերով, հոգնած աչքերով և ոչ թե սեփական ապրելակերպի մասին հուշող վերնաշապիկով:
Ես այդպես էլ չիմացա, թե նա որ երկիրի ներկայացուցիչ, բայց այնպես ցանկացա, որ հայ լիներ: Իրականում, ինձ ամենևին էլ հարազատ չէր նրա ոճը,պարզապես գրավիչ էր նրա ինքնավստահությունը և տարիքը անհատական ոճի, վարքագծի դրսևորման համար խոչընդոտ չդարձնելը...
Ես ծիծաղեցի ծիծաղող երիտասարդների փոքր աշխարհընկալման, սահմանափակ մտածողության վրա, որ կարող են մարդուն ընդունել կամ ծաղրել արտաքինից դատելով....»:
Ես իհարկե տպավորված գրել էի ու արդարացրել այդ մարդուն առանց դատի դատապաշտպանի պես, բայց դա էական չէ, հետաքրքիրն այն է, որ փողոցում քայլող հազարավոր մարդկանցից ես հիշեցի ու գրեցի կարծիքս նրա մասին, ում ամենևին դա չէր հետաքրքրում:
Կյանքը այնքան կարճ է ու ժամանակը հազիվ կհերիքի քեզ համար, քո ճաշակով ապրելուն:
Իսկ հեղինակություն պիտի վաստակել տաղանդով, սեփական աշխատանքով.....մի խոսքով այն ամենն ինչ տեսանելի չէ փողոցի անցորդին:
Ես առանց վարանելու, կողմնորոշվեցի ինչի մասին եմ ուզում գրեմ, ավելի ստույգ ում մասին եմ ուզում գրեմ, քանի որ նույն առավոտյան հանդիպել էի Նրան:
«Անհատը ձևավորվում է հասարակության մեջ ու ըստ այդմ խորհուրդ է տրվում հարմարվել միջավայրին, քան ուրիշներին ստիպել, որ քեզ հարմարվեն: Ու այսպես հարմարվելով , մի օր էլ հասկանում ես, որ շատ փոքր անգամ անհատականության դրսևորումը դառնում է հասարակության նեգատիվ վերաբերմունքի, լավագույն դեպքում բուռն քննարկման առարկա: Առավոտյան հանդիպեցի մի տղամարդու: Կանգառում կանգնած յուրաքանչյուր ոք հայացքով զննում էր նրան: Անթաքույց լսվում էին հեգնական ծիծաղներ: Մոտ քառասուն տարեկան այդ տղամարդը կրում էր լայն ջինսե տաբաթ ճղճղված փողքերով , հագին նեղ սպորտային վերնաշապիկ էր, թևերին դաջվածքներ էին, իսկ ամենաուշագրավը ձեռնաշղթա հեցնող ակնջօղերն էին: Նրա մեջքից թաց հյուսք էր կախված:Նա կանգնած էր հպարտ և թվում էր մուգ արևային ակնոցների տակից չի էլ նկատում շրջապատող հայացքները:
Նրա վերնաշապիկին գրված էր.«nothing gonna change my world »(ոչինչ ի զորու չէ փոխել իմ աշխարհը) :
«Արտասահմանցի է»,-մտածեցի ու տխրեցի: Մենք այդ տարիքի հայ տղամարդուն սովոր ենք տեսնել սպիտակած, կարճ մազերով, անհատականությունը ոչնչով չընդգծող հագուստով, աշխատանքից կոշտացած ձեռքերով, հոգնած աչքերով և ոչ թե սեփական ապրելակերպի մասին հուշող վերնաշապիկով:
Ես այդպես էլ չիմացա, թե նա որ երկիրի ներկայացուցիչ, բայց այնպես ցանկացա, որ հայ լիներ: Իրականում, ինձ ամենևին էլ հարազատ չէր նրա ոճը,պարզապես գրավիչ էր նրա ինքնավստահությունը և տարիքը անհատական ոճի, վարքագծի դրսևորման համար խոչընդոտ չդարձնելը...
Ես ծիծաղեցի ծիծաղող երիտասարդների փոքր աշխարհընկալման, սահմանափակ մտածողության վրա, որ կարող են մարդուն ընդունել կամ ծաղրել արտաքինից դատելով....»:
Ես իհարկե տպավորված գրել էի ու արդարացրել այդ մարդուն առանց դատի դատապաշտպանի պես, բայց դա էական չէ, հետաքրքիրն այն է, որ փողոցում քայլող հազարավոր մարդկանցից ես հիշեցի ու գրեցի կարծիքս նրա մասին, ում ամենևին դա չէր հետաքրքրում:
Կյանքը այնքան կարճ է ու ժամանակը հազիվ կհերիքի քեզ համար, քո ճաշակով ապրելուն:
Իսկ հեղինակություն պիտի վաստակել տաղանդով, սեփական աշխատանքով.....մի խոսքով այն ամենն ինչ տեսանելի չէ փողոցի անցորդին:
Subscribe to:
Posts (Atom)