Երգը անձրևի պես խոնավեցրեց հոգիս....
Ոչ երգն էր մեղավոր, ոչ չորացող հոգիս:
Կարոտն էր իրենով արել աշխարհս առանց անցաթղթի ներխուժելով , բերելով մի խումբ զգացումներ, որոնք կողմնակի են, որոնց մուտքը արգելված է ինչպես հուշերի այն կապոցի , որը չի այրվում, քանզի երգը անձրևի պես խոնավեցրել է նաև դրանք:
Ոչ հուշերն են մեղավոր, ոչ երաժիշտը, ոչ կարոտը, ոչ անձրևը...
Ես եմ մեղավոր, որ բացել էի դուռս ու ներս են եկել «կողմնակիները»:
Իսկ ներսում ոչ օդ կա, ոչ արև....
......գուցե ես էլ մեղավոր չեմ....գուցե այն ինչ համարում ենք կողմնակի ու ավելորդ, հաճախ կենսակա՞ն է դառնում...
Համենյանդեպս փակում եմ դուռս:
No comments:
Post a Comment