Ես առանց վարանելու, կողմնորոշվեցի ինչի մասին եմ ուզում գրեմ, ավելի ստույգ ում մասին եմ ուզում գրեմ, քանի որ նույն առավոտյան հանդիպել էի Նրան:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgL1C8nKd0A7RnV4QrnUo_oISoIPH8z7aMVIeftHve91Gcp-u0MVbONKwYe9N2toBfdIqjCMm3RKsmaOrnDt04Bv6McFwo3KPbCz4wJBdmzozbl2sq5I9p4qsCiDM1PTpkNgvc1BJRa85M/s320/images+%25282%2529.jpg)
Նա կանգնած էր հպարտ և թվում էր մուգ արևային ակնոցների տակից չի էլ նկատում շրջապատող հայացքները:
Նրա վերնաշապիկին գրված էր.«nothing gonna change my world »(ոչինչ ի զորու չէ փոխել իմ աշխարհը) :
«Արտասահմանցի է»,-մտածեցի ու տխրեցի: Մենք այդ տարիքի հայ տղամարդուն սովոր ենք տեսնել սպիտակած, կարճ մազերով, անհատականությունը ոչնչով չընդգծող հագուստով, աշխատանքից կոշտացած ձեռքերով, հոգնած աչքերով և ոչ թե սեփական ապրելակերպի մասին հուշող վերնաշապիկով:
Ես այդպես էլ չիմացա, թե նա որ երկիրի ներկայացուցիչ, բայց այնպես ցանկացա, որ հայ լիներ: Իրականում, ինձ ամենևին էլ հարազատ չէր նրա ոճը,պարզապես գրավիչ էր նրա ինքնավստահությունը և տարիքը անհատական ոճի, վարքագծի դրսևորման համար խոչընդոտ չդարձնելը...
Ես ծիծաղեցի ծիծաղող երիտասարդների փոքր աշխարհընկալման, սահմանափակ մտածողության վրա, որ կարող են մարդուն ընդունել կամ ծաղրել արտաքինից դատելով....»:
Ես իհարկե տպավորված գրել էի ու արդարացրել այդ մարդուն առանց դատի դատապաշտպանի պես, բայց դա էական չէ, հետաքրքիրն այն է, որ փողոցում քայլող հազարավոր մարդկանցից ես հիշեցի ու գրեցի կարծիքս նրա մասին, ում ամենևին դա չէր հետաքրքրում:
Կյանքը այնքան կարճ է ու ժամանակը հազիվ կհերիքի քեզ համար, քո ճաշակով ապրելուն:
Իսկ հեղինակություն պիտի վաստակել տաղանդով, սեփական աշխատանքով.....մի խոսքով այն ամենն ինչ տեսանելի չէ փողոցի անցորդին:
ոչ մի հայ տղամարդ նման ոճով չի հագնվի ոչ այն պատճառով, որ այն իրեն հարազատ կամ իր ճաշակաով չէ, ոչ.. պարզապես մենք խնդիր ունենք ուրիշի կարծիքից կախված լինելու:
ReplyDeleteբայց դե եթե հիմա երիտասարդները սովորեն հագնվել առանց շրջապատի կարծիքից կախում ունենալու (խոսքս ծայրահեղությունների մասին չէ), ապա երբ 20տարի հետո նրանք կազմեն միջին տարիքը, պատկերը այլ կլինի, ավելի հետքրքիր անհատականություններ կոտեսնենք
ReplyDelete