Պատահե՞լ է, որ թվա քեզ ոչ ոք էլ չի հասկանում, քո ներսում աղմուկ կա` ոչ ոք չի լսում, աշունն ես սիրում, Տերյանով ապրում, դու սիրո մասին ֆիլմեր ես դիտում, նաև խզբզում այդ սիրո մասին ու հաճախ պատրում դեռ անստորագիր...
Սիրահարվում ես, շուտով մոռանում, մեկ-մեկ փնտրում ես քեզ ուրիշ կյանքում, գտնում, կորցնում, անուրջներ ստեղծում ու քո աշխարհի պատերն ես դնում:
Քեզ ոչ ոք պետք չէ, բայց մենա՞կ ես դու, աշխարհն այս նեղ է ու հզո՞ր ես դու....
Հոգոբանական տերմինների մեջ գտնել լուծումը քո այդ վիճակի իզուր փորձիր, պարզապես ժպտա ու քիչ մռայլվիր, դու ԴԵՌԱՀԱՍ ես դարձել, վայելիր....
մի պահ թվաց, թե այս տողերն իմ մասին են...
ReplyDeleteԵերբեմն նաև իմ ու բոլոր նրանց մասին, ովքեր չեն շտապում արհեստականորեն մթնեցնել իրենց անապմ երկինքը:
ReplyDeleteԱպրեք, կհասցնեք դեռ ՄԵԾԱՆԱԼ
Սուս, ես չեմ պատրաստվում մեծանալ. ամեն վայրկյանն էնքան թանկ է, էնքան արժեք ունի...
ReplyDeleteՈւ երևի ավելի լավ տարիք չկա։ Սա մանկությունից էլ լավն է...
վուխ ապրես իմ աղջիիիիիիկ :)
ReplyDelete