1/06/2011

Քաղաքական Բանավեճեր

Յուրաքանչյուր երիտասարդ, ով դյուզն ինչ հասկանում է քաղաքականությունից,  իր պարտքն է համարում ունենալ իր ուրույն ու անբեկանելի կարծիքը քաղաքական բոլոր իրադարձությունների   վերաբերյալ: Ըստ այդմ, զարմանալի չէ, որ հաճախ լսարաններում ու անգամ ժամանցի վայրերում սկսվում են այնպիսի թեժ բանավեճեր, որոնց անգամ կնախանձեր Ազգային Ժողովը: Հենց այդ կրքոտ քննարկումների ժամանակ է, որ միմյանց գտնում են իշխանամետները, բացահայտվում են ընդիմադիրները, ի հայտ են գալիս կուսակցականներ ու իրենց պետական գաղտնիքներ տրամադրող բարեկամներ ունեցող մեծախոսներ:
 Ու երբեմնի անտարբեր կամ անգիտակ թվացող երիտասարդերը այնպիսի ոգևորությամբ են սկսում մեկնաբանել քաղաքական նուրբ հարցերը, այնպիսի  սրտի ցավով են քննադատում  "երկիրը քանդող" կուսակցությունների գործողությունները, այնպիսի անողոքությամբ հայտարարում "ժողովրդին թալանող" քաղաքական գործիչների անունները, որ ակամայից զարմանում ես թե ինչու՞ այդ պոտենցյալ նախագահները դեռ հեղափոխության ալիք չեն բարձրացրել:
 Բա որ խոսքը հասնում է միջազգային քաղաքականությանը...կարելի է լռել և լսել թե ինչպես են մի նախադասությամբ պետությունները դանում այս կամ այն երկրի խամաճիկները, նախագահները դառանում են սրա-նրա կամակատարները ու բացահայտվում են Մասսոնների գաղտնի քաղաքականությունն ու սիոնիստների դեռ իրենց էլ անհայտ ծրագրերը:    Էլ ինչու՞ են գլուխ ջարդում  դիվանագետները, պատգամավորները,քաղաքագետները...անհասականալի չէ՞: Ո'չ, երիտասարդական այդ բանավեճերում անհասկանալի, անհայտ ու չբացահայտված ոչինչ չկա:
     Այդպիսի բանավեճերին մասնակցելու, սեփական կարծիքը կամ ինչ-որ տեղից լսած ինֆորմացիան  օգտագործելու գայթակղությանը չդիմացող երիտասարդներից մեկն էլ հաճախ ես եմ դառնում, և երբ ամենավերջում շատերը միմյանցից խորը վիրավորված, մյուսները գաղափարակից գտած, շատերը հիասթափված հրաժեշտ են տալիս իրար, կարոտում եմ այն օրերը երբ մեր բանավեճի միակ թեման  "անմեղ ու անվնաս" Գենդերային պայքարն էր:

6 comments:

  1. Սուսի ջան, դու քաղաքականությունից?? ինչ ճանճ քեզ կծեց... Սովորել էինք արդեն լիրիկային!!!!!!!!!

    ReplyDelete
  2. Չէ Հայկուհի ջան,ուրեմն լավ չես նաել բլոգս, ֆելեյտոններ ու ակնարկներ ունեմ, ուղղակի մասնագիտությանս հաճախ դավաճանելով գրում եմ խիստ անձնական զգացողություններ, մտքեր...Ուրախ եմ , որ հավանել եք, շնորհակալ եմ, որ հասկացել եք, բայց իմ նպատակը լավ լրագրողական բլոգ ստեղցելն է:

    ReplyDelete
  3. Սուսի ջան, մի տեսակ սովորել էի լիրիկային, բայց դե մյուս գործորդ էլ վատը չեն, կան որ շատ եմ հավանում, մանավանդ "Ցեխագնդիկը", "Իմ Անունը" շատ հավանեցի, Ձեր ընտրած անունը հիասքանչ էր: Ամեն օր մտնում եմ բլոգդ, ու ուրախ կլինեի որ ամեն օր մի նոր ու հիանալի գործ ունենայիր: Մաղթում եմ հաջողություններ

    ReplyDelete
  4. շնորհակալ եմ, խոստանում եմ լիրիկան էլ չեմ վերացնի բլոգիցս, քանի որ քեզ պես ընթերցողներ ունեմ:)

    ReplyDelete
  5. Զգացված եմ. չնայած դու գրի այն ինչ անհրաժեշտ ես համարում, իս ես, որպես հավատարիմ ընթերցող, կկարդամ

    ReplyDelete

Լրահոս