1/12/2011

ԱՊԱՇԽԱՐԱՆՔ

Տանն էի. չեմ հիշում ինչով էի զբաղված, երբ հեռախոսը զանգեց.
     -     Սո՞ւս: Ձյուն է գալիս:
    _     Հետո ի՞նչ:
    -      Չասես, որ առաջին ձյունը քեզ համար խորհուրդ չունի:
    -      Առաջին ձյունը նման է առաջին սիրուն:
    _      Որ երկուսն էլ անբի՞ծ են:
    _      Ոչ, որ երկուսն էլ հետո ցեխ են դառնում:
Լռություն էր:
-         Համենայնդեպս  ռոմանտիկ զբոսանքը չէր խանգարի առաջին ձյան երջանկացնող փաթիլների ներքո:  
   
-         Երկնակամարում սառած կաթիլները ինձ չեն երջանկացնում:
Հետո չեմ հիշում(կամ չեմ ւզում հիշել ) թե ինչեր ասացի, բայց նա վերջում ասաց.
-         Իսկ ես կարծում էի…Լավ, ես գնամ ձյան վրա ոտնահետքերս թողնեմ:
“Միայնակ ոտնահետքերդ”-,ասացի, երբ հեռախոսի անջատման միապաղաղ ազդանշանն  էր արդեն միայն լսվում:
 Մնացինք մենակ. ես, առաջին ձյունն ու մեռած ռոմանտիզմս:
_     Իրատե՞ս դարձար: Այդ ե՞րբ_,հեգնեց վերջինս:
_     Երբ դպրոցական իսկ չլինելով նամակ գրեցի Ձմեռ Պապուն ու դատարկություն գտա բարձիս տակ:
_      Իսկ նա կգա: Կլինի քոնը, դու կհավատաս նրան ու նա քեզ չի խաբի…
_      Ձմեռ Պապու միակ սխալն այն է, որ իրական չէ:
_       Իսկ դու…
_       Իսկ ես չեմ ուզում հորինել նրան_,վրա բերեցի չարացած_, Մի օր նա էլ   կհոգնի խաղալուց ու մանկությունից ցաված սիրտս նորից կարտասվի: Թող     իմ Ձմեռ Պապը իրատեսությունը լինի: Նա ճիշտ է հաճելի անակնկաներ չի մատուցում ,բայց ՁԵՌՔԻՑՍ ՉԱՆԷԱՑՈՂ փաստսեր է տալիս:
-         Իրատես աղջնակ,-բարի ծերուկի պես ժպտաց Ռոմանտիզմս,-իսկ ո՞վ սրբեց արցունքներդ, երբ հայտնաբերեցիր, որ նամակներդ կարդացող չկար, ո՞վ համոզեց, որ Ձմեռ պապուն նամակ գրելու փոխարեն Աստծուց արև խնդրեիր, ո՞վ ջերմացրեց քեզ քո մակության ցուրտ օրերում…
Ես գզացի այն ցուրտը, որից դողացել էի անպաշտպան աղջնակ եղած օրերումս, սարսռացի գորշ դատարկությունից…
Նույն պահին նրա բջջայինը զանեց.
    -     Սո՞ւս: Ի՞նչ է պատահել:
    -     Ուզում եմ զբոսնել քեզ հետ. Ուզում եմ ինձ պատմես ձմռան հեքիաթի,    առաջին ձյան հրաշքի մասին ու Ձմեռ Պապու իրական գոյության մասին:

ԼՍԱՓՈՂԻՑ ԱՅԿՈՂՄ ԱՊՇԱՆՔ ԷՐ, ԱՅՍ ԿՈՂՄՈՒՄ` ԱՊԱՇԽԱՐԱՆՔ:

1 comment:

  1. Հուզվեցի, ... բառեր չեմ գտնում, Սուս, դու ինչպես միշտ կախարդում ես մեզ: Միայն ասում եմ հավատա "Իսկ նա կգա: Կլինի քոնը, դու կհավատաս նրան ու նա քեզ չի խաբի…" Իսկ Ձմեռ պապը կա, հավատա, նա ապրում է ինչ որ մի տեղ: Եվ նա կիրականացնի մեր բոլորիս ցանկությունները:

    Սիրով քո մշտական ընթերցող` (Հայկուհի)

    ReplyDelete

Լրահոս