1/14/2011

Պատուհանդ բաց քնիր...


Ինչ իմանաս , գուցե մի խենթ հոգի քեզ կարոտի ու սիրո թևով քո գիրկը նետվի…
Գուցե անտեսած ամեն խոչնդոտ, քո գիրկը դառնա բաց պատուհանով…
Ու գուցե հարբած սիրո կարոտից, ջնջի անցյալը ու ցուրտ գիշերում նոր կրակ վառի…
   Պատուհանդ բաց քնիր:
Ի՞նչ գիտես թե երբ նա կթոթափի հպարտությունն ու վիրավորանքը, երբ կմոռանա ազգույշ արարքդ ու երբ կտենչա այն ջերմ պահերը, որ գալով փրկի կիսամեռ սերդ: 

    Պատուհանդ բաց քնիր:
Քամիներից էլ չարժե վախենալ: Գուցե ցրտերը մարմինդ խոցեն, բայց բայց քո սպասումից քարացող սիրտը նա է ընդունակ ջերմությամբ լցնել, վեր հանել, մաքրել, քնքուշ ձեռքեի հպումով միայն մոռացնել ցավը, վիշտդ ամոքել:
     Սպասելուց երբեք դու մի դադարի ու պատուհանդ բաց քնիր, սեր իմ…

4 comments:

  1. Եվ հրաշք կկատարվի...

    ReplyDelete
  2. ...sharunakutyuny duq stexceq lav Lil jan?Amen meky ir hamar!!!!

    ReplyDelete
  3. Հրաշքը մենք պիտի նվիրենք մեր սիրելիներին

    ReplyDelete
  4. Այդպես էլ անում եմ

    ReplyDelete

Լրահոս