Այսօր երթուղայինում մի դեպք պատահեց, որը միայն այնտեղ կարող էր պատահել, բայց հետո իմ ներսում այդ դեպքից հետո այնքան բան փոխվեց, որ հասկացա` հասարակական տարանսպաորտը անհատի ձևավորման հարցում հսկայական դեր ունի: Ես կատակ չեմ անում, որքան էլ չափազանցված թվա վերջին միտքս:
Երթուղային բարձրացավ մի տատիկ. ավելի ստույգ նրան մի կերպ բարձարացրեց մի տղամարդ: Ներսում բոլորը խառնվեցին իրար. տեղ զիջեցին, օգնեցին նստել....տատիկը դժգոհ ու նեղված տեղավորվեց իմ ետևի նստարանին.-Էս ծերությունը մի բան չի,- փնթփնթում էր նա,- պիտի ծայրահեղ դեպքում տնից դուրս գաս, մեկը չկա օգնի , բարձրացնի.....
Երկու կանգառ անց բարձարացավ մի ուրիշ տատիկ: Կողքիս երիտասարդը անմիջապես բարձարացավ տեղից:
-Բա դո՞ւ, այ տղա ջան:
-Կկանգնեմ, տատ ջան, ոչինչ:
-Թող զիջեն էլի, այ կնիկ, մենք մեծ ենք արդեն, իրանք ջահել են թող կանգնեն, բան չի լինի,- ետևիցս սկսեց նույն դժգոհ ձայնով խոսել այն տատիկը, -Էս ծերությունը պատիժ ա, մահ ա էլի, դանդաաաաղ մահ:
Կողքիս նստած տատիկը շրջվեց.
-Քանի տարեկան ե՞ս:
-73,-տանջվելով պատասխանեց,-դու ջահել ես հ՞ա երևում, քանիս ես՞:
-89: Էս տարի ձմռանը 90 կդառնամ,- զվարթ ձայնով պատասխանեց ու հավատացի, որ իննսունը կանցնի էլ, աշխարհի հետ հաշտ այդ կինը:
Բոլորը թեքվեցին դեպի իմ կողքը նստած տատիկը.
-Չէ, բայց իրոք ջահել ես երևում...