![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEj1sC7fNLo91jqg4xBJBOAGyyrRGpyQBbOqwPUKi16XhldLub2K9HonCJiBGLwh6_ud4B7cjqkzRWWxzf5rK7qtmGJydVfI49CFe8Jrias8YGpGWt_7v1nCK_PtboyPXo94gvM4sxuC3jU/s200/images.jpg)
Չեմ ժխտում , գարնան անձրևն էլ փչացրեց հոգուս ադորրը....Դե լավ էլի, ինչ անդորր, անունը անդորր ենք դրել մինչ դեռ ընդարմացման, անզգայացման անվերջանալի , միապաղաղ շղթա է, որը ինձ քարշ է տալիս լուսաբացից լուսաբաց:
Հա....ինչ էի ասում...հաշվում էի....հաշվում էի բառերի գինը: Հաշվում էի պարզ տրամաբանությամբ, ինչպես շուկայում, եթե հազվագյուտ է, դժվար ճարվող` թանկ է, եթե ոտքի տակ է ընկնում առատությունից` ջրի գին ունի:
Հաջորդ լուսաբացին մնաց վեց ժամ, իսկ ես գարնան անձրևից սթափված, ապրված օրերի հիշողությունների մեջ եմ թաղվել ու իմ ունեցած ամենանաթանկարժեք բառերի մեջ փնտրում եմ երևի արդեն փոշոտված մի բառ."ՆԵՐԻՐ.........":
Երևի եկող լուսաբացն էլ կլուծվի օրվա վազքի մեջ ու հաջորդը նույնպես, ինչպես մյուսները ......ու ես այդպես էլ չեմ գտնի թե որտեղ եմ թաքցրել ամենաթանկ բառը:
........
ReplyDelete!!!!!!!!!!!
ReplyDelete