Ես հակված լինելով երկրորդ տարբերակին ավելացնեմ, որ ես պարզապես ստեղծագործող եմ, ում գործերը հրապարակվում են բլոգում:
Իսկ ԲԼՈԳԵՐԻ կոչումը ինձ սկսեց տհաճ թվալ այն օրից ,երբ ծանոթացա հայ ԲԼՈԳԵՐ կոչվող մարդկանց գրառումներին:
Ես իհարկե դեմ չեմ, որ բլոգը դա էլեկտրոնային օրագիր է և այնտեղ կարող ես հրապարակել սրտիդ ուզածը ու մեկնաբանել սրտիդ ուզածով, սակայն չեմ կարող թաքցնել հիասթափությունս, ավելի անկեղծ`չեմ ուզում: Ընդհակառակը , առաջարկում եմ մեկ ժամ տրամադրել, տեսնելու համար թե ինչ է կատարվում ամենաընթերցվող բլոգներում և համոզված եմ կհասկանաք ինչի մասին է խոսքը:
Ինձ շատ ուրախացնում է այն փաստը, որ այսօր հազարից ավելի հայեր , կոտրելով բարդույթները արտահայտվում են, անկեղծ կիսվում իրենց հոգսերով, մտքերով, սակայն նաև վախեցնում է այն հայերենը , որով նրանք մտածում ու գրում են, այն եզրահանգումները, որոնց այդպես էլ չեն հանգում :Ճ
Շատ հաճախ մարդիկ ընթերցվող բլոգ ունենալու համար գրում են արգելված թեմաների մասին, գրում են անցանկալի բառապաշարով ու որակվում որպես ԱՄԵՆԱՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ,ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎՈՂ , դրան ես անվանում եմ " Հերոստրատյան բարդույթ":
Խոսքի ազատությունը շռայլել են մեզ , սակայն չարժե նեգատիվ ու այն էլ անգրագետ նյութեր շաղ տալ համացանցում... մտացեք յուրաքանչյուր գրառումը հրապարակելուց առաջ, թե բացի ձեր ինքնաբավարարվածությունից ինչ-որ մեկը ինչ-որ բան կշահի՞:
Չեմ կարող չհավելել, որ կան նաև բլոգներ, որտեղ կարելի է անցկացնել բավական երկար ժամանակ ու չափսոսել, ստանալ եմ հետաքրքիր ինֆորմացիա և բավականություն:
Ապրեք գույների մեջ ու ինչ էլ անելիս լինեք մի ոտնահարեք իմ ճանաչած ամենագեղացիկ լեզուն, եթե համակարծիք չեք արտահայտեք դա այլ կերպ...
No comments:
Post a Comment