4/07/2011

Ես գնում եմ ԲԱՆՋԱՐԻ

Վերջապես ես կրկին հնարավորություն ունեցա բանջար հավաքելու:
 Կթվա պարզ ու անհետաքրքիր գործընթաց է ու կարիք չկա դրա վրա ժամանակ ծախսել, սակայն երբ առաջին անգամ մոտ մեկ տարի առաջ պատահաբար մասնակից դարձա այդ գործընթացին, սկսեցի սիրել և տապակած կանաչիները և հատկապես դրանց հավաքելը:
Երեկ, երբ Մեծամորում էինք, սկիսուր մայրիկս իմանալով նախասիրությունս կազմակերպեց այդ արարողությունը իր աշխատավայրի հարակից տարածքում...
Հողի հետ շփումը անհրաժեշտ է բոլորին , հատկապես մտածող մարդկանց: Այնքան հաճելի ժամանակ կարող ես անցկացնել, այնքան անսովոր ու հետաքրքիր մտքեր, որոնք չեն ծնվում ասֆալտապատ փողոցներում, ծնվում են բնության հետ մոտ շփման ընթացքում:
Երևի տարօրինակ էր տեսնողների համար իմ անհամապատասխան հագուստն ու արածս աշխատանքը, բայց ես, իսկապես, չէի ափսոսում սպիտակ բոթասներս, այլ վայելում էի արևն ու հողի հոտը:
 Ամենահետաքրքիրն այն էր, որ նախատեսվածից շուտ պատրաստեցինք ու ճաշակեցինք, քանի որ հյուր էին եկել ամուսնուս ընկերները ու կարծես թե հավանեցին « Սուսիի հավաքած բանջարը»:
 Բանջարի անվճար գովազդ ստացվեց,բայց դա էլ մի ուրիշ հաճույք է, մի օր ժամանակ գտեք ու գնացեք բանջարի :

3 comments:

  1. Havaqacd banjary iroq haqmov er !!!!!!!!!!!!!!!!!!!!!

    ReplyDelete
  2. վաաաաաաայ Տւկին Սվետա ջան, ախր մոռացել էի նշել, որ դուք էիք մեծամասամբ հավաքում ու վերահսկում, որ խոտ չհավաքեի, ես ուղղակի վայելում էի,համենայնդեպս շաաաատ շնորհակալ եմ այդ օրվա համար :)

    ReplyDelete
  3. shnorhakalutyun shaaaaaat hamex er

    ReplyDelete

Լրահոս