4/03/2011

ԱՊՏԱԿ

Մանկությանս տարիներին, երբ մայրս ապտակում էր սխալիս համար, ձայնիս ողջ ուժով լաց էի լինում: Մայրս նորից էր ապտակում, որ լռեմ.....
Հետո սովորեցի լուռ արտասվել ու  հմտացա անձայն կռվելու մեջ:
              Հիմա, եթե անգամ բարձրաձայն եմ վիճում, լաց եմ լինում նույն խեղդված լռությամբ`  կրկնակի չապտակվելու բնազդով, թե թուլությունս չմատնելու մոլուցքով, չգիտեմ:
 Մանկությանս տարիներին մայրս համբուրում էր կարմրած այտերս, որտեղ իր մատնահետտքերն էին ու ես նորից սիրում էի նրան:
  Հետո մոռանում էի լացս ու գրկում աշխարհի ամենալավ մայրիկին:
               Հիմա չեմ սպասում համբուրեն ինձ , բավական է չորանան արցունքներս ու նորից սիրում եմ նրանց.........նրանց, ում մատնահետքերը դեռ այտերիս են............


2 comments:

  1. Atum em aptaky ir bolor dzeveri mej ...............
    Erbeq chem uzena arcumqner tesnel voch qo achqerin, voch qo hogum.....

    ReplyDelete
  2. Ավելի ցավոտ է այն ապտակը, որը հոգուդ է հասնում,,,,
    Ես երջանիկ եմ, որ դուք հասկացաք ոչ մակերեսային, այպես ինչպես զգացել էի....

    ReplyDelete

Լրահոս