Ես միշտ մտքումս ինչ-որ մեկին պատմում եմ իմ մասին: Երբեմն չգիտեմ էլ ով է այդ համբերատարը, հարազա՞տ է ով անհանգստանում է ինձանով, թե՞ քննիչ ում համար ամեն մանրուք կարևոր է։
Այսօր աստղագուշակը արկածներ ու հաճելի հանդիպում խոստացավ, բայց քանի որ ես սովորականից ավելի անլուրջ եմ վերաբերվում մոգական հուշումներին , (չնայած որ ամեն օր պարտաճանաչ կարդում եմ), օրն ինձ ձանձրույթից զատ ոչինչ չբերեց...
Կեսօրին արևը ինձ քարշ տվեց պատուհանի մոտ, աչքերս փակեց ու տաք-տաք բաներ խոստացավ:
_Սա էլ դրանց գրած ջերմ հանդիպումը, _Ինչ-որ Մեկին ասացի ես մտքումս ու նա անշուշտ հասկացավ հեգնանքս:
Երեկոյան, երբ երկարատև հաճելի հանդիպումից գլխապտույտով քայլում էի փոշեկոլոլ ճանապարհով, տեսա ցանկապատից հետաքրքրասեր տիկնանց պես գլուխները դուրս հանած յասամաններ ու անմիջապես պատկերացրեցի ինչպես եմ հանում բարձրակրունկներս, մագլցում պատն ու փնջում ամենասիրուն ճյուղերը։
Եթե ամեն ինչ բարեհաջող չանցնի գոնե աստղագուշակի կանխատեսած արկածը կլինի։
_Եվ դու միևնույն է կշարունակես չհավատալ։
Կտրուկ ասեց Ինչ-որ Մեկը մտքումս:
Նա ճիշտ է. թերահավատությունը իմ անբուժելի հիվանդություն է: Նույնիսկ ամենափորձառու բժիշկն ու ամենաանփորձ հեքիմը մի նախապայման ունեն. ՄԻԱՅՆ ՀԱՎԱՏԱ:
Իսկ ես չեմ բուժվում ոչ թերահավատությունից ոչ էլ ձանձրույթից.
.... բայց Ինչ-որ Մեկին ես չեմ վարակել:
4/29/2017
6/24/2016
Եթե ընկել ես
* Ոչ մեկին մի մեղադրիր: Եթե անգամ մեջքիցդ են հարվածել, ընդունիր, որ դո՛ւ չես պահել հավասարակշռությունդ ու ընկել ես:
* Դադարի՛ր վերլուծել եղածը: Եթե քունդ ու ախորժակդ կորցնես, փակվես սենյակումդ ու անվերջ տանջես քեզ նույն անախորժ նյութը ծայրեծայր վերհիշելով , միևնույնն է ոչինչ չես փոխի:
* Գնահատիր այն ինչ շահել ես: Ոչ ոք չի ծնվում փորձառու ու զգուշավոր: Հենց այդ տհաճություններն են, որ քեզ գործնական պարապմունքներ են դառնում, որի արդյունքում դու շահում ես խորագիտություն:
* Շնորհակալ եղիր: Եթե անգամ թվում է թե ամեն ինչ և ամենքին կորցրել ես. միևնույնն է, նայիր շուրջդ ու կտեսնես, որ եղել են մարդիկ, ովքեր ողջ ընթացքում քեզ աջակցել են, լսելով, հասկանալով, սիրելով... Շնորհակալ եղիր նրանց:
* Ների՛ր: Եթե ինձ հարցնեն, արդյոք ներել եմ բոլոր նրանց ովքեր ինձ ցավ են պատճատել, միանշանակ պատասխանել չեմ կարող, փոխարենը վստահաբար կասեմ, որ չարություն չեմ զգում արդեն և հաճելի անտարբերությամբ եմ բարևում բոլորին, խճղահարությամբ գիտակցելով դիմացինիս փոքրհոգությունը:
* Ապրիր: Դու հիմա ավելի բարձր ես, քան առաջ, ավելի ամուր ես, ավելի ուժեղ, փորձված ու հաղթած:
Շարունակիր սիրել կյանքը և կյանքի սև գծերի միջով ժպիտով անցիր:
Հավատա փորձություններից հետո անգին պարգևներն են տրվում:
Շնորհակալ եմ կյանքին թե ինձ տրված դժվարին փորձությունների համար, թե հաղթական պարգևների համար:
5/06/2016
Փոխել չես կարող
Դու կարող ես փոխարինել ինձ, երբ կամենաս...
Ոչ ոք դեմ չի լինի:
Նույնիսկ ես:
... բայց փոխել չես կարող:
Ես կմնամ այնպիսին ինչպիսին վրձնել է ինձ Երկինքը:
Դեմ չեմ, գուցե և ծուռ, վանգոգյան անհավասարաչափությամբ, բայց չի կրկնօրինակել ոչ մեկից,չի նմանեցրել ինձ ոչ մեկին. ես բնօրինակն եմ Երկնքի վաղ արշալույսի մտահաղացման:
Գույներես խիտ են.իրարամերժ ու ներդաշնակ:
Գույներես խիտ են.իրարամերժ ու ներդաշնակ:
Ո՞վ ես դու որ խմբագրես Ամենակարողի ստեղծագործությունը:
Դու կարող ես փախարինել ինձ:
Փոխելու իրավունքը քեզ չի վերապահված:
2/12/2016
Կյանքդ մոխրաման է դարձել․․․
Մատներիդ արանքում ևս մեկ գլանակ մոխրացավ։
Ծխի ծանր շղարշի միջով նայում ես շուրջդ ու հասկանում, որ էլի մենակ ես։
Սենյակիդ պատուհանից ներս ընկած մի բուռ արևը քեզ չի ջերմացնում ու դատարկությունից վառում ես հերթական ծխախոտը, որ գոնե ծխով լցնես ներսդ։
Չեմ կարեկցում քեզ:
Քո իսկ ձեռքով ծխախոտի նման վառեցիր նաև սերը ու այդ ծխի դառնությունը քեզ դեռ քիչ է։
Կարծում էիր ամեն ինչ պարզից էլ պարզ է․ ձեռքդ կտանես գրպանդ ու կհայտնվի հաջորդը․․․
Սերը ծխախոտ չէ. մոխրացող սիրո ծուխը խեղդում է։
Եվ քանի՞ քանիսն ես վառել։
Կյանքդ մոխրաման է դարձել․․․
2/04/2016
Պարոն
Պարո'ն, Դուք այս էլ որերորդ գիշերն է այցելում եք ինձ իմ երազում:
Բայց ախր Դուք գալիս եք կոկիկ, վայելուչ հագնված` գծավոր վերնաշապիկով ու սև փայլուն կոշիկներով, իսկ ե՞ս... չէ որ ես այդ ժամանակ ննջում եմ իմ հնացած գիշերազգստով:
Ոչ, ես բոլորովին էլ դեմ չեմ. իմ երազի դռները միշտ բաց են Ձեզ համար...
Բայց ախր Դուք գալիս եք կոկիկ, վայելուչ հագնված` գծավոր վերնաշապիկով ու սև փայլուն կոշիկներով, իսկ ե՞ս... չէ որ ես այդ ժամանակ ննջում եմ իմ հնացած գիշերազգստով:
Անհարմար է, չէ՞...
Մյուս անգամ երբ իմ երազում հայտնվելու լինեք ինձ մի մետաքսաթել ճերմակ զգեստ բերեք, որպեսզի պատշաճ տեսք ունենամ Ձեզ դիմավորելիս:
Այդ ժամանակ երբ նստեմ Ձեր դիմաց Ձեզ համապատասխան այդ հագուստով միգուցե ի վերջո հարցնեմ.
_Ինչո՞վ եմ արժանացել Ձեր երազային այցելությանը, պարոն..
2/03/2016
Լավ եմ ...
Դու ամեն օր ինձ բարևում ես ու սիալիր ժպիտով հարցնում.
- Ինչպե՞ս ես:
Բայց ես նայում եմ քեզ ու հասկանում, որ դու ինձ բնավ չես ճանաչում ու չգիտես անգամ թե ես ինչպիսինն եմ:
Ոչինչ չգիտես իմ մասին... չգիտես անգամ, որ ես նման չեմ իմ անձնագրի նկարին, որ ես լաց եմ լինում անգամ երբ եղունգս է կոտրվում, որ ես առավոտյան նկարում եմ գոլորշապատ ապակիների վրա և կատուներին տանել չեմ կարողանում: Դու չես էլ պատկերացնում թե ես ինչ երգ եմ լսում երբ մենակ եմ լինում, ինչ եմ կարդում երբ կոտրված եմ լինում և թե ինչից եմ վախենում երբ կարոտում եմ...
Իսկապես կարևոր չէ՞:
Ուրեմն ի՞նչ կարևոր է թե ինչպես եմ:
Չեմ կարծում թե դու ուրիշ պատասխան ես սպասում.
- Լավ եմ, շնորհակալություն:
- Ինչպե՞ս ես:
Բայց ես նայում եմ քեզ ու հասկանում, որ դու ինձ բնավ չես ճանաչում ու չգիտես անգամ թե ես ինչպիսինն եմ:Ոչինչ չգիտես իմ մասին... չգիտես անգամ, որ ես նման չեմ իմ անձնագրի նկարին, որ ես լաց եմ լինում անգամ երբ եղունգս է կոտրվում, որ ես առավոտյան նկարում եմ գոլորշապատ ապակիների վրա և կատուներին տանել չեմ կարողանում: Դու չես էլ պատկերացնում թե ես ինչ երգ եմ լսում երբ մենակ եմ լինում, ինչ եմ կարդում երբ կոտրված եմ լինում և թե ինչից եմ վախենում երբ կարոտում եմ...
Իսկապես կարևոր չէ՞:
Ուրեմն ի՞նչ կարևոր է թե ինչպես եմ:
Չեմ կարծում թե դու ուրիշ պատասխան ես սպասում.
- Լավ եմ, շնորհակալություն:
10/17/2015
Քոնը դարձրու նրան
Երբ ուրիշի սխալը դարձել է քեզ համար ճակատագիր, իսկ համբերությունդ` մի թղթե տնակ հողմերի դիմաց. կանգ առ, էլ մի կծկվիր այդ նեղ ու փոքր տնակում, էլ մի լարիր ջղերդ, որ վերջին ուժերովդ պահես «ամոթ» ու «վախ» թղթե սյուները այդ տան:
Պատռիր այդ տունն ու դուրս եկ բոկոտն վազելով, որ անգամ ոտնամաշկդ շոշափի ազատությունը:
Բաց թող ձայնդ, որ խառնվի բննությանն ու երգ դառնա`դարման դառնա ճնշված հոգուդ համար:
Մե~ն մենակ մնա, որ ստիպված չլինես այս նեղ աշխարհը կիսես որևէ մեկի հետ:
Հաճախ նայիր անեզր երկնքին, որ վերագտնես երազներդ:
Հետո? Հետո անձայն վերադարձիր այն ուրիշի մոտ ու քոնը դարձրու նրան, որ սիրես նրա սխալներն էլ անգամ :
... սկսիր ձուլել պատերը քո համբերության տան կուռ սիրո երկաթով:
9/20/2015
Ձեռքերս
Կնոջ տարիքը հաճախ հնարավոր է խորամանկորեն քողարկել գրագետ դիմահարդարման և զանազան այլ կոսմետիկ միաջամտությունների շնորհիվ, սական միայն ձեռքերը միշտ միամտորեն մատնում են մեր ոչ միայն ապրած տարիների քանակը այլ նաև որակը .... ու շահագրգիռ մարդը դեռ շատ ավելին էլ կարող է իմանալ նայելով միայն ձեքերին:

Ամուսնությունը իմ ձեռքի վրա թողել է իր հետքը (մատանու տեսքով), երեխան իր՝ (արտահայտված երակների, որակազրկված եղունգների ) , նիհարելու հետևանքները՝ իրենցը:Բայց ես սիրում եմ իմ ձեռքերը:Վերջերս նկատեցի, որ երբ սրտնեղած եմ լինում ես նայում եմ իմ ձեռքերին ու կարծես ինքնավստահություն եմ ստանում. Իմ ձեռքերն այլևս փափկասուն օրիորդի ձեռքեր չեն . նրանց նայելով տեսնում եմ ուժեղ, կամային կնոջ ձեռքեր, որոնք ի վիճակի են խոչընդոտներ հաղթահարել:Երբ մի օր տեսա, որ ամուսնական մատանիս արդեն լողում է մատնեմատիս վրա, սկզբում ինձ տգեղացած զգացի, հուսահատվեցի, հասկանալով որ երբեք չի վերականգնվի նախկին արտաքինս... սակայն հիմա սովորել եմ սիրել բոլոր այն փոփոխությունները, որ ինձ վրա կատարում է կյանքը:Ամենևին չեմ հասկանում կանանց ժամանակի հետքերը թաքցնելու խելահեղ ձգտումը: Արտաքինի հետ կապված բոլոր բարդույթները հօդս են ցնդում , երբ սկսում ես կոսմետիկ վերանորոգում անես նախ ուղեղում: Չեմ կարող համոզել, որ դա հեշտ է, կամ ես շատ հեշտ եմ ընդունել դա, չնայած որ միշտ կարդացել եմ էտ մասին, բայց իմ կյանքում սկսեցին թարմանալ գույները, երբ մի օր իսկապես սկսեցի իմ մեջ տեսնել ոչ թե մեծացող աղջնակի, այլ հասունացող կնոջ: Գնահատեցի ապրածս ու սկեցի վայելել այն ամենն ինչ իմ շուրջն է. ամենապարզ շփումները, երբեք չկրկնվող արևածագը, սուրճի բույրը, խնձորի համը...Ես հանեցի ականջակալներս, որ լսեմ քամու ձայնը. աստվածային մեղեդի...Ես արդեն վաղուց է ինչ ոչինչ չէի հրապարակում. անընդհատ վախենում էի ընթերցողների արձագանքից , հիմա զարմանալի համարձակությամբ գրում եմ չվախենալով նույնիսկ չարձագանքվելուց:Դորյան Գրեյի կախարդական դիմանկարի նման միշտ ժամանակի իրական հետքերն են ի ցույց դնում ձեռքերս: Ես մտովի սեղմում եմ բոլոր այն մարդկանց ձեռքերը, ովքեր միացան իմ մտքերին:
9/15/2015
Հաշտվում եմ
Հաշտվում եմ... և արևի հետ, որ ինձ չի ջերմացնում և ջրի հետ, որն ինձ չի հագեցնում և մարդկանց հետ, որոնք իմը չեն, և զգացմունքների հետ, որ տանել չեմ կարողանում... ինչևէ . հաշտվում եմ:
Հաշտությունը զոհ է պահանջվում և ես նորից զոհաբերում եմ ինձ՝ իմ ցանկությունները, իմ երազներն ու տեսիլնքները :
Ուրիշ ոչինչ զոհաբերելու քաջություն չունեմ: Ոչինչ այնպես չի ցավեցնում, քան երբ հասկանում ես, թե ինչ ես ուզում ու շարունակում ես մնալ այնտեղ, որտեղ շարունակ կրկնում ես այն ամենը ինչ չես ուզում:
Ես ամեն առավոտ ինձ խոստանում եմ, որ ինքս ինձ պիտի պաշտպանեմ , որ նոր օրը ինձ ինձանից չի խլելու, որ ես քայլելու եմ դեպի իմ երազանքները...
Բայց հաշտվել այնուամենայնիվ պետք է իրականում, իսկ հաշտությունը զոհաբերություն է պահանջում...

12/30/2011
Քեզ սպասելիս....

Գիտես քչերը գիտեն թե ինչեր են պատահել իրենց հետ երբ դեռ սաղմ էին, հետո երբ սկսեցին լսել, զգալ, հասկանալ.....Ես էլ չգիտեմ ու երբեք դա ինձ չի հետքրքրել. ես կյանքը հիշում եմ.....ես ուզում եմ դու կյանքիդ առաջին հիշողությունները բազմակետերով ամփոփելու կարիք չունենաս, ուզում եմ սերս պարուրի քեզ ու երբ մի օր հանկարծ իմ պես ցանկանաս հիշել թե երբ ես առաջին սերը ստացել, կարդաս ու ժպտաս:
Հիմա դու դեռ չես ժպտում...
Ես աշխատում եմ ժպտալ նաև քո փոխարեն, որ աչքերումդ արևներ ունենաս:
Ուզում եմ պատմել քեզ ամենաբարի հեքիաթն իմ կյանքի, որին մինչ հիմա և հավատում եմ և չեմ հասկանում:
Արարիչը մի օր տեսավ անձկությունն իմ կյանքի ու որոշեց նվիրել հրաշք, մի բան որ վաղուց չէի խնդրել, Տերը հասկացավ, որ առանց հրաշք ապրելը տխուր է ու հասկացավ, որ ես դեռ չեմ հասկացել դա ու մի օր իր հրեշտակներից մեկին ուղարկեց երկիր. պատկերացնում ես նա այնքան սիրեց ինձ, որ իր հրեշտակներից մեկին վստահեց ինձ: Չես պատկերացնում??? :) ես էլ չեմ կարողանում պատկերացնել, երբ մտածում եմ, որ մայրս էլ նույնը իմ մասին է մտածել :D Մի խոսքով, ես տագնապեցի, կասկածեցի, ուզեցի չհավատալ....դե կհասկանաս, երբ առաջին անգամ հրաշք բառը դադարի քեզ համար ուղղակի ածական լինելուց, այլ դառնա բայ ու սկսի գործել, այն էլ շատ մոտ...
Հետո անցան կասկածներն էլ, վախերն ու սկսեցի պայքարել, կորցնել, գտել, զոհել, երջանկանալ...փոխել իմ շուրջ ամեն ինչ, հանուն քեզ:
Սա քո լսած առաջին հեքիաթն է....Մի քանի ամիս անց ես այն կհասկանամ այլ կերպ, դու դեռ չես հասկանա :D
Գիտես տարօրինակը որն է? Ինձ մի տեսակ փիլիսոփա ես դարձրել: Էնպիսի բաների մասին եմ սկսել մտածել, որ ամաչում եմ խոսել, առնվազն պիտի առաձին թեզ սարքել ու պաշտպանել :D
Զարմանալիորեն դա ինձ հաճելի է թվում: Ես ինձ մեծ եմ զգում, պատասխանատու, պատրավոր հասկանալու այն ամենը, որոնց մասին առաջ գրեթե չեմ մտածել....
Հիմա գնում ենք քնելու. չեմ ուզում իմ պես բու դառնաս :D Ավելի շատ ուզում եմ հորդ պես աշխատասեր արտույտ լինես: Կարծում եմ էնքան էլ լուրջ չես ընդունի իմ քմահաճույքները ու կլինես այնպիսին ինչպիսին ուզում ես:
ՏԵՐԸ ՄԵԶ ՀԵՏ: Բարի Գիշեր:
9/17/2011
Մաթեմատիկա
Բոլորն էլ ինչ-որ մի օր, ինչ-որ մի բան ջնջում են նորը ստեղծելու ակնկալությամբ:Իսկ երբ նորը դատարկությունից զատ ոչինչ չի բերում, վախենում ես նորից ջնջել`անհայտ նորից հայտնի ցավը վերապրելու սարսափով:
Ես մաթեմատիկա չսովորեցի դպրոցում:
Ես հաշվել չսովորեցի կյանում:
Ես տանուլ տվեցի բոլոր հաշիվներս:
Ես գրել սովորեցի մաթեմատիկայի վանդակավոր տետրերում. գրել կյանքի, երկնքի ու սիրո մասին....
...մինչդեռ հաշվել, հաշվել, հաշվել էր հարկավոր:
_Դու այդպե՞ս ես կարծում,-կհարցնես վատ քողարկված հեգնանքով ու ես էլի չեմ նեղանա, քանի որ ես էլ, դու էլ վարժվել ենք նրան, որ ես վաղուց չեմ ասում այն ինչ իրոք կարծում եմ....
Հիմա նայում եմ այն դպրոցական աղջկան, որը սեղմվել է քո ուսին....ոչինչ էլ չի փոխվել. մատնեմատին մի մատանի է ավելացել, սև մազերը դարչնագույն են դարձել, մի քիչ լցվել է երևի ու....էլ ոչինչ:
Եթե քջջես կյանքս ուրիշ ոչինչ չի գտնվի բացի այս անօգուտ ու անվնաս գրառումներից`կյանքի, երկնքի ու սիրո մասին....մինչդեռ հաշվել, հաշվել, հաշվել է հարկավոր:
9/12/2011
Կարոտում եմ հայելուց ժպտացող աչքերին
Քաղաքը քնեց:
Ես կարոտել եմ մի լուսավոր հուգու, ով ապրել գիտեր,ով ճախրել գիտեր ու նրա ճանաչած միակ սահմանն անսահմանությունն էր: Նա երազել գիտեր ու ՀԱՎԱՏԱԼ, նա սիրել գիտեր կրակվող աչքերի ողջ ջերմությամբ:
Դիմացի շենքում ընդհամնեը մեկ-երկու պատուհանից է դեռ լույս երևում:
Նրանք երևի մի բան են կիսատ թողել, որ կպել են հեռացող օրվա քղանցքից ու բաց չեն թողնում. ինչ-որ հարցեր կան, որ այս օրը պետք է պատասխանի, ինչ-որ գործեր կան, որ նորեկ օրվան չեն ուզում վստահել, գուցե մի պատառ ուրախություն է ընկել այդ պատուհաններից ներս ու փայփայում են, որ լուսաբացը չփախցնի:
Իսկ ես ոչ գործեր ունեմ, ոչ հարցեր ու իմ պատուհանից ոչինչ ներս չի ընկել....
Ես կարոտում եմ:
Առաջին անգամ եմ կարոտի իրական դառնությունը ճաշակում, առաջին անգամ եմ զգում, թե ինչ անանցանելի վիհ է այն:
Ես կարոտել եմ մի լուսավոր հուգու, ով ապրել գիտեր,ով ճախրել գիտեր ու նրա ճանաչած միակ սահմանն անսահմանությունն էր: Նա երազել գիտեր ու ՀԱՎԱՏԱԼ, նա սիրել գիտեր կրակվող աչքերի ողջ ջերմությամբ:
Ես տեսել եմ նրան հայելիների քառակուսիներում: Հաստատ տեսել եմ....
Ես ուզում եմ արթնացնել քնած շենքի բոլոր բնակիչներին, որ հարցնեմ. «Ո՞ւր է, ախր առանց նրա ապրել չի լինում»...
Այս հայելին արդեն նետել է պետք, ինչ-որ անգույն ժպիտ է ցույց տալիս ու չեմ գտնում այն կամակոր շուրթերը, որոնց Նարցիսի խենթությամբ հպվել էի ուզում...
Վերջին լույսերն էլ անջատեցին: Նորը օրը արդեն իր ճամփաները լուսավորելով հասել է քաղաքին: Աշնան ևս մի մունետիկ, որ պետք է դեռ քսան և մեկ ժամ պտտվի իր սառը հայացքով:
Չէ, հայելին մեղավոր չէ, հաստատ, այլ աշնան սպանող քմծիծաղն է քողարկել աչքերի կայծը, որը պատրաստ էր հրդեհել ամեն խոնավ թախիծ:
Ես էլ եմ անջատում լույսս: Իմ պատուհանն էլ դառնում է մեկն այն մութ քառակուսիներից, որոնք վիթխարի շենքին են կառչել ու միմյանցից ոչնչով չեն տարբերվում:
Մի բան է ինձ միայն մխիթարում. արևոտ հայելում տեսածս խելառ աղջնակի պես ես էլ դեռ ատում եմ աշունը:
7/17/2011
-Արի՜, ԸՆկերս, ես քեզ վստահում եմ...
էս ի՜նչ փոթորիկ ա...
Ո՞ւր ա քշում ինձ...
Ձեռ ու ոտս կապել ու տանում ա...
Ինչից բռնվե՞մ...ո՞ւմից...
՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞
Ներսս մի բան ա քանդվել, որ չի սարքվում:
Վախենում եմ սկսեմ նորրից, պիտի ամեն ինչ ամենասկզբից դասավորել, իսկ ես հոգնած եմ, ետդարձի ճամփան զզվացնում է ինձ:
Ուզում եմ առաջ գնամ...բայց էլի հայտնվում եմ էնտեղ որտեղից էկել եմ` մի կիսավեր, մութ, խոնավ, անարև Քառակուսի...
Կնստեմ էդ Քառակուսու ամենխուլ անկյունում, ձեռքերիս վրա կնստեմ ու երեսս ծնկներիս կսեղմեմ...Կխաղաղվեմ մի պահ, ետ գնալուց չեմ վախենա ........Էդտեղից հետ չեն գնում, էդտեղ մահանում են Մենություն հետ, մահանում են ամեն օր , երբ շուրջը մարդիկ են քայլում, ուտում, գոռում, ծիծաղում...
Արդեն չգիտեմ էս փոթորիկն անիծե՞մ, թե՞ ...
Մենակությունը ամենահրաշալի ընկերություն է: Ես հավատում եմ, որ Մենությունը ցավ չի պատճառում` խաբում են այդպես ասողները:
Մենությունը պարզապես ազատում է կեղծիքի թմրությունից...ու եթե այդ ժամանակ ցավ ես զգում, Մենությունը չի մեղավոր...ամեն մեկն էլ գիտի որտեղ ա իրա ցավի արմատը:
ԻՆՁ ԵՐԲԵՔ ՈՉ ՈՔ ՉԻ ԽԱԲԵԼ...բայց ոչ թե նրա համար, որ չեն ցանկացել, ուղղակի ոչ ոք ունակ չի եղել ինձ խաբի էնպես ինչպես ես եմ ինձ խաբում` համոզելով, բազմագույն հեքիաթներ պատմելով, աչքերի ոգևորող փայլով...
Ես եմ ինձ խաբել, համոզել, հրապուրել, Քառակուսին հերքել եմ ու ճանապարհ եմ ընկել: Հետո երբ նորից կիսավեր, մութ Քառակուսու խոնավութունն եմ ապահովել իմ արցունքներով, չեմ անիծել, չեմ դժգոհել, չեմ բողոքել...
Ես Արևը տեսել եմ...
Հիմա օտարական եմ, հիմա ճանապարհորդ եմ էլի ու վայրկյան առ վայրկյան հեռանում եմ Քառակուսու խոնավությունը դեռ աչքերումս...
Ես Արևը էլի եմ տեսել....բայց չեմ հասկանում ինչու էս փոթորիկի ժամանակ ոչ մի կերպ չեմ կարողանում հիշել Արևը, ամեն վայրկյանը վերապրում եմ Քառակուսու կիսավեր, մութ, խոնավ անսահմանությունը:
-Արի, Ընկերս, արի իմ Մենությույն, ես քեզ վստահում եմ...
Ո՞ւր ա քշում ինձ...
Ձեռ ու ոտս կապել ու տանում ա...
Ինչից բռնվե՞մ...ո՞ւմից...
՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞
Ներսս մի բան ա քանդվել, որ չի սարքվում:
Վախենում եմ սկսեմ նորրից, պիտի ամեն ինչ ամենասկզբից դասավորել, իսկ ես հոգնած եմ, ետդարձի ճամփան զզվացնում է ինձ:
Ուզում եմ առաջ գնամ...բայց էլի հայտնվում եմ էնտեղ որտեղից էկել եմ` մի կիսավեր, մութ, խոնավ, անարև Քառակուսի...Կնստեմ էդ Քառակուսու ամենխուլ անկյունում, ձեռքերիս վրա կնստեմ ու երեսս ծնկներիս կսեղմեմ...Կխաղաղվեմ մի պահ, ետ գնալուց չեմ վախենա ........Էդտեղից հետ չեն գնում, էդտեղ մահանում են Մենություն հետ, մահանում են ամեն օր , երբ շուրջը մարդիկ են քայլում, ուտում, գոռում, ծիծաղում...
Արդեն չգիտեմ էս փոթորիկն անիծե՞մ, թե՞ ...
Մենակությունը ամենահրաշալի ընկերություն է: Ես հավատում եմ, որ Մենությունը ցավ չի պատճառում` խաբում են այդպես ասողները:
Մենությունը պարզապես ազատում է կեղծիքի թմրությունից...ու եթե այդ ժամանակ ցավ ես զգում, Մենությունը չի մեղավոր...ամեն մեկն էլ գիտի որտեղ ա իրա ցավի արմատը:
ԻՆՁ ԵՐԲԵՔ ՈՉ ՈՔ ՉԻ ԽԱԲԵԼ...բայց ոչ թե նրա համար, որ չեն ցանկացել, ուղղակի ոչ ոք ունակ չի եղել ինձ խաբի էնպես ինչպես ես եմ ինձ խաբում` համոզելով, բազմագույն հեքիաթներ պատմելով, աչքերի ոգևորող փայլով...
Ես եմ ինձ խաբել, համոզել, հրապուրել, Քառակուսին հերքել եմ ու ճանապարհ եմ ընկել: Հետո երբ նորից կիսավեր, մութ Քառակուսու խոնավութունն եմ ապահովել իմ արցունքներով, չեմ անիծել, չեմ դժգոհել, չեմ բողոքել...
Ես Արևը տեսել եմ...
Հիմա օտարական եմ, հիմա ճանապարհորդ եմ էլի ու վայրկյան առ վայրկյան հեռանում եմ Քառակուսու խոնավությունը դեռ աչքերումս...
Ես Արևը էլի եմ տեսել....բայց չեմ հասկանում ինչու էս փոթորիկի ժամանակ ոչ մի կերպ չեմ կարողանում հիշել Արևը, ամեն վայրկյանը վերապրում եմ Քառակուսու կիսավեր, մութ, խոնավ անսահմանությունը:
-Արի, Ընկերս, արի իմ Մենությույն, ես քեզ վստահում եմ...
7/12/2011
Միայն թե ամառը չվերջանա
Եթե ամառը մոտս մնա ես աշխարհը իմ ձեռքերով կփոխեմ, կանեմ անհնարն ու անիրականանալին, կստեղծեմ չտեսնվածն ու չսպասվածը, կմաքրեմ մութն ու ցավը, կսիրեմ բացվող ձեռքերիս չափ, կապրեմ ու...ԿԱՊՐԵՄ...Էլ մի թե բառ կա սրանից զորավոր: Չկա!!!!!!!!
Ինչո՞ւ է այսչափ արագ սահում ամառը, ինչո՞ւ է ավարտվող օրը բերում այսքան տխրություն, ինչո՞ւ եմ ամեն վայրկյան մահացու հիվանդի պես հիշում, որ այս ամենը վերջ ունի...Գիտե՞ս:
Իսկ ինձ թվում էր դու արդեն ամեն ինչ գիտես իմ մասին, մայրենի լեզվիդ այբուբենի պես սերտել ես ինձ ու աչքերիս կրակը վաղուց բացահայտել ես...մինչդեռ ես մի անվերծանելի սեպագրի պես սառում եմ այդպես էլ չկրարդացվելու վախից:
Ամռան մի էլ օր հալվեց իմ ափերի մեջ, հալվեց առանց ջերմացնելու ինձ, առանց վերադարձի խոստման....Ամռան մի օր էլ սպառնաց գալիք սառնամանիքի մասին ու ես էլի մնացի առանց արև, առանց ջերմություն, առանց աչքերիս կրակի, որը այրում է ամեն պատահածի, նույնիսկ ինձ, առանց փոքր ինչ տաքություն տալու:
Էլ ինչ իմաստ ունի տարին 9 ամիս սպպասել ամռանը, որ պիտի 90 օրերի յուրաքանչյուր վայրկյանին հիշեմ, որ այս ջերմությունը իմը չի, որ շուտով կլքի ինձ, որ ես էլի կդառնամ այն ինչ չկամ:
Ես իրոք ի զորու եմ փոխել իմ ու քո աշխարհը, միայն թե օգնիր, որ այս ամռան մանացած 82 օրերը ինձ համար տոն դառնան, որ ամառը իմ հոգում մի նոր եռամսյակ սկսի:
5/18/2011
ՃԱՆԱՊԱՐՀ
Ճանապարհը երկար է...
Ուզածին չհասած, բայց լացելուց հոգնած մանկան պես լռել եմ:
Ապրելուց ձանձարացած ծերունու նման հոգնել եմ:
Երկնքի չափ զարմացել ու...ցավից իմաստնացել եմ...
Տեսնես իրականությունը այս մեր ապրածն է, թե՞ մեր երազները, որը զուրկ է և մեր կոծկած անցյալից և պատկերազարդ ապագայից....
Երևի դա է իրական իրականությունը. կարծում եմ դա է.... այդպես եմ ուզում / իսկ ես արդեն վաղուց է երկնքից ոչինչ չեմ խնդրել ու գուցե այդ պատճառով է, որ պահանջում եմ ... հրամայում եմ. ԱՅՍ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱԿԱՆ ՉԷ:
Ճանապարհը երկար է, բայց երբ մտքերը շատ են ճանապարհը կարճ է թվում, իսկ երբ մտքերը ազատվում են նեղլիկ ուղեղի ծալքերից մոլորվում ենք անհամար դարսերում այս երկրի...
Անցնում եմ մեծ դաշտերի կողքով, որտեղ աշխատում են ինձ պես, իմ տարիքի , գուցե ավելի ջահել, ավելի սիրուն աղջիկներ...իսկ ես պատուհանից մի ակնթարթ հասցնում եմ նայել նրանց ու նախանձել... հողը ուժ է տալիս ու հնարավորությունններ . մտերմանալու, լռելու, անհետանալու , երազելու ու չնկատելու:
Ճանապարհը ստիպեց հասկանալ, որ ամեն տող ցավից է ծնվում, իսկ ես կարդում եմ հաստափոր գրքեր , որ մոռանամ ցավը:
Ճանապարհը ստիպեց մտածել, որ ամեն ինչի համար կարճ ակնթարթ է տրվում ` կհասցնես տես, աչքերդ մի վայրկան փակես ետևում շատ բան կմնա, որը ետ չի վերադառնում:
Ճանապարհը սովորեցրեց, որ կյանքը սևագիր չունի, իսկ մաքրագիրը ցավով է տրվում:
Իսկ ես իրականում հասկացա, որ սկսում ես գրել, երբ մառանում ես որ ընթերցվելու են տողերդ:
Հոգնեցի ճանապարհից: Ուրիշ իրականությունում չեմ հորնելու ճանապարհներ, քանզի ճանապարհը մտքերի դամբարան է, իսկ ուզում եմ մտքերս ինձ մենակ թողնեն զգացումների հետ.....

5/05/2011
"Ո՞ՒՐ ԵՍ "
Նրա մասին երբեք չեմ գրել ոչ չհրապարակված խզբզուկներումս ոչ էլ բլոգիս 50- ից ավել գրառումներում /անկեղծ ասած երբեք չեմ հաշվել /:
Նրա մասին հաճախ օրագրումս եմ գրել, սակայն քանի որ իմ օրագիրը ինձ միայն այն ժամանակ է անհրաժեշտ երբ ինչ-որ խնդիր կա, ինչ-որ մտատանջող հարց, որը կիսել այլոց հետ չեմ ուզում /կամ հպարտությունս չի ներում/, ըստ այդմ, միայն վեճեր են այնտեղ` եսասիրական եզրահանգումներով....
Մենք տարբեր ենք, դեմ չեմ,անգամ անհամատեղելի տարբեր բնավորություններով ու կյանքի մասին պատկերացումներով, մենք քիչ թեմաների մասին ենք առանց բռնկվելու լսում միմյանց կարծիքներ, տարբեր են մեր անցած ճանապարհների մասին հիշողություններն ու ապագայի ձգտումները...Ես չեմ գրել նրա մասին, չէի էլ գրի, եթե.......արևոտ օրը չմթներ ու հանկարծակի անձրև չգար:
_Մամ, ես քո զանգին էի սպասում....
Ամեն անգամ,երբ տանը չէի ու այդպես անսպասելի անձրևում էր, հեռախոսս զանգում էր."Ուր ես, հո չես թրջվել...": Ու հաճախ նեղվում էի այդ ուշադրությունից, չմեծացած երեխայի հոգեբանությամբ վիրավորվում...
Այսօր տանն էի, երբ անձրև եկավ...իմ տանը, քո տնից շատ հեռու, իմ ընտանեկան ջերմ մթնոլորտում, իմ ամուսնու կողքին...բայց ես քո զանգին էի սպասում,Մամ, քո անհանգիստ "Ուր ես" հարցին....
Դու այս անգամ չզանգեցիր, երևի մտածեցիր թե աղջիկդ մեծ է արդեն, հասուն ու կայացած է ու չարժե նրան հարցնել ."Ուր ես":
Մամ, ես դեռ քո փոքրիկ աղջիկն եմ , ով այսօր ինքը քեզ զանգեց ." Ուր ես, հո չթրջվեցիր":
5/01/2011
ԱՄԵՆԱՍԿԶԲԻՑ
Անձրևը փակում է պատուհանս ամեն կերպ , որ չտեսնեմ մառախուղը, անարև օրը, ինձ օտարացող երկինքը....ու քանի որ չեմ տեսնում այն ինչ կա, տեսնում եմ այն ինչ ուզում եմ տեսնել:
Կինն անդորր չի սիրում, միօրինակությունից հոգնում ու վազում է դեպի իր պատրանքները, դեպի ցնորքները, ուր աղմուկ կա, կրակ կա ու մեղք....Հողեղեն չի Կինը ու հողի հանդարտությունը չի գրավում նրան ....
Հետո՞...հետո սարսափելի ճիչով ջնջում է ամենն ու սկսում սկզբից, ամենասկզբից, երբ դեռ....
Ուզում եմ այս կեգիշերն արագ սահի, որ նայեմ նոր օրվա աչքերին ու արև պահանջեմ, որ չուզենամ օրն ավարտվի, որ ապրեմ օրը իմ հորինած աղմուկով ու կրակով:
Թե չէ անցնում են օրերն ինձ անտարբեր նայելով, իսկ նրանցից հետո նստվածք է մնում իմ սև սուրճի մրուրի պես ծանր ու թվում է, թե էլ իրավունք չունեմ թռվռան աղջիկ լինելու, քանի որ օրեր եմ ապրել, իսկ օրերը նստվածք են թողել` սուրճի մրուրից էլ ծանր...
4/21/2011
ՎՏԱՆԳԱՎՈՐ ԼՌՈՒԹՅՈՒՆ
Լռությունից հեռացում մի քայլ է, հեռացումից բաժանում` կես:
Երբ առաջին անգամ բառերդ կուլ ես տալիս ու նայում առաջ, նույն վայրկյանին փշրում ես մտերմության ջերմությունը...
Չգիտեմ երբ սկսեցի սկսեցի հասկանալ սա ու չեմ էլ հիշում ինչից հետո սկսեցի հավատալ այս տեսությանը, բայց անհիշելի ժամանակներից ես վախենում եմ չարտասանված բոլոր բառերից:
_ Արի այսօր բղավենք միմյանց վրա, նեղացնենք իրար բառերով անպատասխանատու....վիրավորվենք ու լաց լինենք, հետո...գրկենք մխիթարվելու, համբուրենք ներվելու ու ժպտանք ժպիտի ակնկալիքով....
Միայն թե արի կոտրենք լռությունը, ես սարսափում եմ նրանից:

4/17/2011
ԿԵՆՍԱԿԱՆ ԱՎԵԼՈՐԴՈՒԹՅՈՒՆ
Երգը անձրևի պես խոնավեցրեց հոգիս....
Ոչ երգն էր մեղավոր, ոչ չորացող հոգիս:
Կարոտն էր իրենով արել աշխարհս առանց անցաթղթի ներխուժելով , բերելով մի խումբ զգացումներ, որոնք կողմնակի են, որոնց մուտքը արգելված է ինչպես հուշերի այն կապոցի , որը չի այրվում, քանզի երգը անձրևի պես խոնավեցրել է նաև դրանք:
Ոչ հուշերն են մեղավոր, ոչ երաժիշտը, ոչ կարոտը, ոչ անձրևը...
Ես եմ մեղավոր, որ բացել էի դուռս ու ներս են եկել «կողմնակիները»:
Իսկ ներսում ոչ օդ կա, ոչ արև....
......գուցե ես էլ մեղավոր չեմ....գուցե այն ինչ համարում ենք կողմնակի ու ավելորդ, հաճախ կենսակա՞ն է դառնում...
Համենյանդեպս փակում եմ դուռս:
4/13/2011
ԴԵՌԱՀԱՍՈՒԹՅՈՒՆ
Պատահե՞լ է, որ անձրևը սիրես ջերմությունից շատ, ցանկացել՞ ես երբևէ քայլել միայնակ, լսել թախծոտ երգ, որը թվում է քո մասին է հենց:
Պատահե՞լ է, որ թվա քեզ ոչ ոք էլ չի հասկանում, քո ներսում աղմուկ կա` ոչ ոք չի լսում, աշունն ես սիրում, Տերյանով ապրում, դու սիրո մասին ֆիլմեր ես դիտում, նաև խզբզում այդ սիրո մասին ու հաճախ պատրում դեռ անստորագիր...

Սիրահարվում ես, շուտով մոռանում, մեկ-մեկ փնտրում ես քեզ ուրիշ կյանքում, գտնում, կորցնում, անուրջներ ստեղծում ու քո աշխարհի պատերն ես դնում:
Քեզ ոչ ոք պետք չէ, բայց մենա՞կ ես դու, աշխարհն այս նեղ է ու հզո՞ր ես դու....
Հոգոբանական տերմինների մեջ գտնել լուծումը քո այդ վիճակի իզուր փորձիր, պարզապես ժպտա ու քիչ մռայլվիր, դու ԴԵՌԱՀԱՍ ես դարձել, վայելիր....
Subscribe to:
Posts (Atom)