Օրվա մեջ հազարից ավելի հարկադիր բարև ասելուց հետո,բարին ավետող այդ բառը տհաճ էր դարձել նույնիսկ լսելը: Ես չէի էլ փորձում կարդալ այն մտքերը, որոնք ինձ էին հասցեագրված, բայց ամփոփված էին այդ բառի մեջ: Ու հանկարծ մի ձայն, որի հարազատ դառնալու համար անգամ վայրկյաններ չպահանջվեց:
-Բարև, Սուս:
Ես չհարցրեցի ծանոթ ենք արդյոք: Ես պարզապես բարևի իրական իմաստը հասկացա: Զգացի ինչպես եմ փայլում օտար աչքերում, համոզվեցի, որ ամենամտերիմ կարծվածը այնքան ջերմություն չուներ աչքերում ինձ ողջունելիս, քան նա ով անունս հենց նոր կարդացել էր: Ես էլ սեղմեցի բառերը, զտեցի այնքան մինչև մի ծավալուն բարև դարձավ:
......ու հազարավոր բառերի փոխարեն Ժպիտ, որը չի թարգմանվում:
Ես ինձ այնքան ուժեղ ու կայուն զգացի այդ հայցքում, այնքան վստահելի ու գնահատված, որ պատրաստ էի, ոչ միայն կյանքս, այլև աշխարհը փոխել:
Այսօր միայն այդ բարևի կարիքն եմ զգում ու...նորից կապրեմ, նորից կապացուց, որ սխալս մի մեծ բան չէր, որ արժանի եմ նվաճելու իմ բարձրունքը, որ...
Սակայն երբ քաջալերիչ անցանոթ-մտերիմ բարևը հնչում է, հասկանում եմ, որ ապացուցելու ոչինչ էլ չունեմ: Ես այսպիսին եմ.մերժված թե սիրված, պարտված թե հպարտ... և ամենևին էլ կարիք չկա ինչ-որ բան ասել:
Շնորհիվ մի բարևի ես ծանոթացա ինձ հետ, վերգտնելով այն ինչ իրականում չէի էլ կորցրել, և անկարող լինելով վերարտադրել այն քնքշությունը, որը շոյում է ականջներս ու հոգիս, պարզապես մեջբերում եմ.
_Բարև, Սուս..
12/12/2010
10/31/2010
Ճերմակի սով
Ու նորից ինչու: Ինչու կա այսքան սև աշխարհում: Սև կա ոչ միայն աշխարհի գունավորումների մեջ, այլև անաղարտ կարծված ճերմակի մեջ: Իսկ Դու ասել ես. “Մի դատիր”: Գուցեև չեմ դատում, պարզապես գնահատում եմ…Իսկ Դու ասել ես “Քո հասկացածից ավել մի քննիր”:
10/30/2010
Իմ Անունը
Լինդա, Արմո, Սինդի, Անզա ու մի շարք այսպիսի ինքնաստեղծ անուններ, որոնք հայտնվում են մեր էկրաններին փորձելով համոզել, որ իրենք ինքնատիպ են ու չկրկնվող: Թե որքանով է դա այդպես մեկնաբանելու կարիք չկա, պարզապես ուզում եմ անդրադառնալ նրանց անուներին:
Մարդիկ ինչ ասես կարող են ընտրել որպես բեմական կեղծանուն, անգամ ձկան ու հյութի , միայն թե խոսվեն ու հիշվեն դրանք:
10/12/2010
Սիրիր Երևանը քո մեջ
Երևան ջաաաան…..
Երեկ երևի այն միակ օրն էր, երբ ամբողջ քաղաքի կոկորդին միաժամանակ կանգնել էին այս բառերը:
Երեկ այն միակ օրն էր, երբ Հյուսիսային պողոտան քարե անշնչությունից վերածվել էր ապրող քաղաքի:
Երեկ այն միակ օրն էր, երբ Մաշտոցի պողոտայում կանգնած ավտոտեսուչը երազանքով էր հաշվում թե որերորդ առանձնատունը կունենեար, եթե արտոնված լիներ տուգանել խախտում անող հետիորդներին:
Երեկ այն միակ օրն էր, երբ երևանցին Հախվերդյանի հետ երգեց “անտերուդուրս գյուղացիները դարձան քեզ տեր ու տիրական….”, բայց հոգու խորքում հավատաց, որ Երևանը մենք ենք:
Երեկ այն միակ օրն էր, երբ զբոսաշրջիկների ու շրջանի բնակիչների պես մենք էլ մեզ զգացինք լիիրավ քաղաքացի….
Երեկ այն միակ օրն էր, որի մասին խոսելիս չարժե բողոքել տրանսպորտից, երգիչների անճաշակությունից, փուչիկների թանկացումից ու չարժե հաշվել, թե ծախսված գումարով քանի անտուն կկշտանար:
Մեկ օր, տարվա մեջ ընդհամենը մեկ օր, էգոիստ եղիր, երևանցի, ու գոնե մեկ օր ապրի այն գիտակցությամբ,որ Երևանը Դու ես և Երևանում սիրիր Երևանը քո մեջ:
8/28/2010
ԱՐԻ ԹԱՐԳԵՆՔ ԷԼԻ...
Նեղանաս թե չէ, պիտի խոստովանեմ , որ դու ինձ համար նույնն ես ինչ քո համար ծխախոտը: Կախվածություն է թե սովորություն` վտանգավոր է. քո թոքերն են ցավում, իմ` սիրտը: Ծիծաղում ես : Բայց ես լուրջ եմ ասում:
Ես երբ առաջին անգամ վախվխելով մտածեցի քո մասին, դա այնքան նման էր քո առաջին գլանակ բռնելուն: Երկուսս էլ գլխապտտույտ ենք ունեցել: Երկուսս էլ թաքուն անհարմարություններ ենք ենք զգացել:
Ես երբ առաջին անգամ վախվխելով մտածեցի քո մասին, դա այնքան նման էր քո առաջին գլանակ բռնելուն: Երկուսս էլ գլխապտտույտ ենք ունեցել: Երկուսս էլ թաքուն անհարմարություններ ենք ենք զգացել:
7/23/2010
Մի՛ թողեք, որ կինն արտասվի
Այս բանաստեղծության հեղինակը ես չեմ, սակայն քանի որ այն շաաաաաատ լավն էր, որոշեցի տեղադրել իմ մոտ: Ափսոս չգիտեմ թե ով է հեղինակը:
Մի՛ թողեք, որ կինն արտասվի
Ո՛չ բքին, ո՛չ ցրտին, ո՛չ մթին
Ինչ աղետ էլ, թեկուզ պատահի,
Ո՛չ սիրուց, ո՛չ մեղքից, ո՛չ չարած
խոստումից ամոթի,
–Մի՛ թողեք , որ կինն արտասվի։
Ինչքան էլ խոր ձեր սիրտը խոցվի
Նրա խոսքերից անմտած.
Մի՛ թողեք, որ կինն արտասվի
Ո՛չ բքին, ո՛չ ցրտին, ո՛չ մթին
Ինչ աղետ էլ, թեկուզ պատահի,
Ո՛չ սիրուց, ո՛չ մեղքից, ո՛չ չարած
խոստումից ամոթի,
–Մի՛ թողեք , որ կինն արտասվի։
Ինչքան էլ խոր ձեր սիրտը խոցվի
Նրա խոսքերից անմտած.
7/11/2010
ՑԵԽԱԳՆԴԻԿ
Մեր բակի ձյուն ու ձմռանը կարոտ երեխեքը նոր խաղ են հնարել: Մոտակայքում որտեղ շինարարություն կա, այնտեղ էլ լիքը երեխեք, ովքեր Ցեխագնդիկ են խաղում: Որ ձյուն չկա, հո չի նշանակում որ իրար վրա շպրտելու ուրիշ բան չկա: Երբ այսօր էլ թռչող ցեխագնդիկներից մի կերպ խույս տալով տուն էի գնում, զուգահեռներ չանցկացնել չկարողացա զուտ հայկական ծագում ունեցող ցեխագնդիկի ու այսօրվա մի ողբերգական ու ծիծաղելի միջադեպի միջև:
Subscribe to:
Posts (Atom)
