Խաբվե՜լ եմ ուզում .
Քնքուշ խոսքերիդ, սուտ երդումներիդ,
Հավերժ սիրելու քո խոստումներին:
Թախծե՜լ եմ ուզում.
Սիրո կարոտից, երկար թվացող այս բաժանումից
Եվ քո զանգերի ուշացումներից:
Լացե՜լ եմ ուզում.
Թեթև հուզմունքից, (ինչո՞ւ ոչ) խանդից,
Միասին դիտած ֆիլմի սյուժեից:
Գոռա՜լ եմ ուզում.
Ամենաբարձր գագաթին կանգնած այս մոլորակի
Գոռալ եմ ուզում իմ սիրո մասին:
Լռե՜լ եմ ուզում.
Երբ քո հայացքը դիպչի հայացքից,
Ուզում եմ լռել, որ լավ ունկնդրեմ լեզուն աչքերիդ:
Ապրե՜լ եմ ուզում.
Միա՜յն քեզանով, միա՜յն քո սիրով,
Քո հեքիաթներով, ու շնչառությամբ քո անհագ սիրո:
Շաաաաաաաատ լավն էր
ReplyDeleteNoric siraharveci, Apres shat lavn er
ReplyDeleteՀուսանք, որ կլինի նաև ուրիշ գործեր:Հիանալ է:
ReplyDeleteԱյսուհետ ուշադիր հետևելու եմ քո բլոգին, դուրս եկավ, դիզայն էլ է լավ ընտրված. ապրես.
ReplyDelete